23:19 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
132 0 0

Չեխիայի կառավարությունը Ռուսաստանի երկու դիվանագետի հայրենիք է ուղարկել․ դա կապված է րիցինի թույնի պատմության հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Չեխիայի դեսպանին Ռուսաստանի ԱԳՆ են կանչել՝ կապված դիվանագիտական սկանդալի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում ունեցած աղբյուրին։

Ապրիլի վերջին Respekt շաբաթաթերթը հայտնել էր, որ ռուսական դիվանագիտական անձնագրով ոմն տղամարդ Պրահա է ժամանել։ Իբր թե նրա մոտ րիցին է եղել, լրագրողների պնդմամբ՝ երեք քաղաքական գործիչների թունավորելու համար։ Խոսքն այն քաղաքական գործիչների մասին է, որոնք կապ ունեն խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը ապամոնտաժելու ու ՌԴ դեսպանատան դիմաց նրա անվան հրապարակը Բորիս Նեմցովի անունով կոչելու հետ։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հղում անելով հատուկ ծառայություններին, նշել է, որ Չեխիայի կառավարությունը ՌԴ երկու դիվանագետների երկրից արտաքսելու որոշում է կայացրել, ինչը կապված է այն բանի հետ, որ նրանք, իբր, րիցինի թույն են բերել Չեխիա։ Ռոսսոտրուդնիչեստվոն ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, ոչ Չեխիայից արտաքսվել են Պրահայում գործակալության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատարն ու ևս մեկ աշխատակից։

ԱՄՆ նախկին գործակալը ձերբակալվել է. սկանդալի կիզակետում հայկական հանցավոր խմբավորում է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չեխական լրատվամիջոցների հաղորդագրություններն ասես հերթական սուտ լինեն, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է՝ չկա որևէ ապացույց, որ Մոսկվան փորձել է ինչ-որ մեկին թունավորել Չեխիայում։

Չեխիայի վարչապետ Միլոշ Զեմանը նույնպես կասկած է հայտնել թունավորման փորձի մասին տեղեկության վերաբերյալ, իսկ առաջին փոխվարչապետ Յան Գամաչեկը խոստովանել է, որ ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն, ըստ ամենայնի, ապացույց չունեն։

Սկանդալ TRACECA–ում. հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կարծիքները չեն համընկել

Ըստ թեմայի

Ինչու էր Զելենսկին այցելել Իսրայել և ինչու Հոլոքոստին նվիրված միջոցառմանը չմասնակցեց
«Մտադրությունների համար քննադատելը տարօրինակ է». ՌԴ–ն լիազորությունները պահպանեց ԵԽԽՎ–ում
«Չինաստանը վերահաստատել է, որ հայությունն ու Արարատը համարժեք բանաձևեր են». Մելքոնյան
թեգերը:
Դիվանագետ, Սկանդալ, Չեխիա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ