19:06 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Ռուսաստանի զինված ուժերի Արևելյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանությունը չեզոք ջրերի օդային տարածքում հայտնաբերել և ուղեկցել են ԱՄՆ զինված ուժերի երկու В-52Н ռմբակոծիչ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Օխոտի ծովի վրա ամերիկյան ռմբակոծիչներ են «որսացել»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաշտպանության կառավարման կենտրոնին։

Նշվում է, որ հունիսի 19-ին Արևելյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը չեզոք ջրերի օդային տարածքում հայտնաբերել և ուղեկցել են ԱՄՆ ԶՈՒ երկու В-52Н ռմբակոծիչ։ Օդ են բարձրացել Սու-30, Սու-35 և ՄիԳ-31 կործանիչները։

Աղբյուրը նշում է, որ պետական սահմանը չի խախտվել, իսկ ռուսական ինքնաթիռների թռիչքներն իրականացվել են «միջազգային կանոններին խիստ համապատասխան»։

Փորձարկող օդաչուն խոսել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը «որսալու» մասին

Հունիսի 18-ին հայտնի էր դարձել, որ ռուսական Սու-27-ները ԱՄՆ-ի ռմբակոծիչներ են «որսացել» Բալթիկ ծովում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր այդ դեպքի տեսանյութը։

Հիշեցնենք, որ վերջին մեկուկես շաբաթում ԱՄՆ զինված ուժերն իրենց հերթին երկու անգամ օդ են բարձրացրել իրենց կործանիչները՝ նույն տարածաշրջանում ռուսական ռազմավարական Ту-95МС հրթիռակիրների ուղեկցման համար։

Համացանցում են հայտնվել երկնքում վերալիցքավորվող ռուսական կործանիչների տպավորիչ կադրերը

Ըստ թեմայի

Ռուսաստանը ցավում է Չեխիայի հետ հարաբերություններում առկա խնդիրների համար. Պեսկով
Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում
Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները
թեգերը:
Սու-30ՍՄ կործանիչ, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ