09:16 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)
74 0 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ կարևոր է հիշել՝ խորհրդային ժողովուրդն է տապալել նացիզմը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Մոսկվայում ընթացող Հաղթանակի 75–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար, մեր պարտքն է հիշել, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական բեռն ընկել է խորհրդային ժողովրդի վրա։

«Կարմիր բանակի զինվորներին պետք չէր ո՛չ պատերազմը, ո՛չ ուրիշ երկրները, ո՛չ փառք, ո՛չ մեծարում։ Նրանք ձգտում էին հաղթել թշնամուն ու տուն վերադառնալ։ Ու Եվրոպայի ազատության համար անդառնալի գին են վճարել։ Հարյուրավոր հազար մարտիկներ մահացել են օտար հողում։ Դա հիշելը մեր պարտքն է։ Հիշել, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական բեռն ընկել է խորհրդային ժողովրդի վրա», - ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Շքերթի ժամանակ ելույթում։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանել ու ներկայացնել ճշմարտությունը Մեծ հայրենական պատերազմի մասին։ Խորհրդային ժողովրդի ուժերի շնորհիվ հաջողվել է սարսափելի, տոտալ չարիք հաղթահարել։ Տապալվել է հակառակորդի ավելի քան 600 դիվիզիա, վերացվել ինքնաթիռների, տանկերի, հրանոթների 75% տոկոսը։

«Հենց դրանում է գլխավոր, չաղավաղված ճշմարտությունը պատերազմի մասին։ Մենք պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել այն, փոխանցել մեր երեխաներին, թոռներին ու ծոռներին», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ հաղթանակը որոշել է  մոլորակի ապագան ու հավերժ մնացել է պատմության մեջ։

Մոսկվայում մեկնարկել է Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը

«Շնորհավորում եմ ձեզ Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, հաղթանակի, որը որոշեց մոլորակի ապագան ու հավերժ մնաց պատմության մեջ որպես ահռելի հաղթանակ` իր ծավալով, նշանակությամբ, հոգևոր ու բարոյական արժեքներով», - ասել է Պուտինը։

Նա ավելացրել է, որ այսօր Ռուսաստանը խոնարհում է գլուխը Մեծ հայրենական պատերազմից չվերադարձած բոլոր մարդկանց վառ հիշատակի առաջ։

Դրանից հետո նախագահը լռության րոպե է հայտարարել։

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (61)

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա
Հայկական 75 հոգանոց զորախումբն անցավ Մոսկվայի Կարմիր հրապարակով. տեսանյութ
Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցի Դավիթ Տոնոյանը
թեգերը:
շքերթ, Հայրենական մեծ պատերազմ, Մոսկվա, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ