16:22 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

40 տարվա ընթացքում Ղազարյանը մրցավար է եղել տարբեր մրցումներում, նա նաև ըմբշամարտի միացյալ ոճերի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ էր։

ԵՐԵՎԱՆ,  25 հունիսի –Sputnik. Ըմբշամարտի հայտնի մրցավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ստեփան Ղազարյանը մահացել է  կյանքի 85-րդ տարում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

«Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիան, հավաքական թիմերի մարզիչներն ու մարզիկները ցավակցություն են հայտնում Ստեփան Ղազարյանի հարազատներին և մտերիմներին», – գրված է հաղորդագրության մեջ։

40 տարվա ընթացքում Ղազարյանը մրցավար է եղել տարբեր մրցումներում, նա նաև ըմբշամարտի միացյալ ոճերի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի անդամ էր, FILA–ի ոսկե շքանշանի ասպետ։

Ստեփան Ղազարյանը որպես մարզիչ գլխավորել է նաև Հայկական ԽՍՀ–ի և Հունաստանի հավաքականները։

Заслуженный тренер СССР Степан Казарян
Ստեփան Ղազարյանը
թեգերը:
Մահ, Ռուսաստան, հայ, մրցավար

Գլխավոր թեմաներ