16:00 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Նախնական վարկածով` պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, տեղում աշխատում են փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի –Sputnik. Մոսկվայի Պրոխոդչիկով փողոցի բնակելի տներից մեկում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է  Mash Տելեգրամ ալիքը։

«Պրոխոդչիկով փողոցում որոտացած պայթյունից հետո 4 բնակարանում հրդեհ է բռնկել։ Այժմ տեղում աշխատում են փրկարարները, տուժածների թիվը հասել է 4-ի», -գրված է հաղորդագրության մեջ։

Baza Տելեգրամ ալիքը ևս հայտնում է, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել, որը հնարավոր է գազի արտահոսքից է առաջացել։

Հրշեջները շենքից դուրս են բերել 3 տուժածի, 4 բնակարան ամբողջությամբ այրվել է։

«Ամեն ինչ մեզ մոտ պայթում է, ամեն ինչ։ Ես նստած էի, ալիքը պես եկավ, ու պարզապես սարսափելի էր։ Մեր տունը պայթեց, ամեն ինչ այրվում է։ Աստված իմ, սա մղձավանջ է», – գրել է այդ տան բնակիչներից մեկը  սոցցանցերում։

Նա ևս հաստատել է, որ հրդեհից առաջ ուժեղ պայթյուն է որոտացել։

Ըստ թեմայի

«Ձյունիկ սառնարանում» կրկին հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է նաև նախարար Ցոլակյանը
«Ձյունիկի» այրվող շենքում պատուհաններ չկան. հրշեջներն աշխատում են բարդ պայմաններում
Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ
թեգերը:
հրդեհ, շենք, պայթյուն, Մոսկվա

Գլխավոր թեմաներ