11:21 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Դավան խոստովանել է, որ հայտնի արտիստ Էլջեյի երկրպագուն չէ, սակայն դեմ չէր լինի երգել Մորգենշտերնի հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի –Sputnik. Հանդիպեցին մի օր Նովոսիբիրսկի հայն ու Գյումրու հայը և խոսեցին տարբեր թեմաներից`էլ Օլգա Բուզովայից, էլ մեքենաներից, էլ հայերից։ Սա անեկդոտի սկիզբ չէ, այլ «Մակարենա» Youtube–ի ալիքով հեռարձակվող «50 հարց» ծրագրի թողարկում։ Դրա հաղորդավար Կարեն Ադամյանը ֆուտբոլային բլոգեր է, ծնվել է Գյումրիում։ Այսօր նա սեփական շոուն է վարում, որի ժամանակ տարբեր հայտնիների իրենց իսկ մեքենաներում հարցեր է ուղղում։

Պարող, բլոգեր, դերասան, իսկ վերջերս նաև երգիչ Դավան (Դավիթ Մանուկյանը) Ադամյանի շոուի երկրորդ հայն էր։ Առաջինը Գարիկ Մարտիրոսյանն է եղել, որը թողարկման եթերում խորհուրդ էր տվել Ադամյանի բոլոր բաժանորդներին Հայաստան այցելել և լինել ոչ թե թրենդային վայրերում (ինչպես Գառնին և Գեղարդը, Տաթևն ու Սևանալիճը), այլ ջազ–ակումբներում, Տավուշի մարզում և Էջմիածնի տաճարում։

Դավիթի հետ հարցազրույցը Կարենը սկսեց հայերենով։ Հարցին` «Հայերեն խոսո՞ւմ ես», Դավան քմծիծաղ տվեց և պատասխանեց. «Իհարկե, ախպերս։ Կայֆա չէ՞»։ Տղաները ասացին, որ իերնց երկուսի ընտանիքներում էլ հայերեն են խոսում, չնայած նրան, որ Դավան ծնվել է Ռուսաստանում, իսկ Կարենը Մոսկվա է տեղափոխվել Գյումրիից, երբ դեռ դպրոց չէր գնում։

Այնուհետև նրանք քննարկեցին Դավայի ոճը։ Մանուկյանը խոստովանեց, որ ինքը պրոդյուսեր չունի, որը պայմանագիրը խզելու սպառնալիքով թույլ չտար իրեն որևէ բան փոխել իր արտաքինում։

«Կուզեմ կներկեմ մազերս, կուզեմ` կթրաշեմ։ Ինքս եմ իմ տերը։ Թքած ունեմ հագուստիս վրա, միևնույնն է` ինչով դուրս կգամ, թեկուզ և 300 ռուբլիանոց սպորտային կոշիկներով», – ասել է Դավան։

Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսին`Դավան նշել է, որ հայտնի արտիստ Էլջեյի երկրպագուն չէ, սակայն դեմ չէր լինի երգել Մորգենշտերնի հետ։

Տղաները քննարկեցին նաև Դավթի 15 միլիոն ռուբլի արժողությամբ BMW Х6 М competition նոր մեքենան։ Մանուկյանը խոստովանեց, որ միշտ է երազել նման մեքենայի մասին, և վերջապես, կարողացել է այն ձեռք բերել։

«Ամենաթույն մեքենան է։ Այն առաջինն է Ռուսաստանում, ու իմն է։ Նա պարզապես տանում է քեզ, ոչինչ անել պետք չէ», –ասել է արտիստը։

Իհարկե տղամարդիկ խոսեցին  նաև Օլգա Բուզովայի մասին։ Դավան Բուզովային համարում է իր կյանքի ամենակարևոր մարդը և պատրաստ է նրա հետ նույնիսկ բաց տեսարաններով ֆիլմում նկարահանվել։

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

Դավիթ Մանուկյանն ու Օլգա Բուզովան հանդիպում են ավելի քան մեկ տարի։ Բոլորը խոսում են, որ շուտով բանը կհասնի հարսանիքի։ Դավան արդեն հասցրել է Օլգային ծանոթացնել իր ընտանիքի հետ։ Անցած տարի Դավիթը Նովոսիբիրսկից Մոսկվա էր տեղափոխվել՝ ընկերուհուց բաժանվելուց հետո։

Ճակատագրի բերումով Մոսկվայում Դավիթին նկատել է Օլգա Բուզովան, հրավիրել նկարահանվել իր տեսահոլովակում, այդպես էլ սկսվել բլոգերի և երգչուհու սիրավեպը։

Ըստ թեմայի

Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Ձեզ դուր չի գալիս, մի նայեք»․ Դավիթ Մանուկյանը քննադատություններից պաշտպանել է Բուզովային
«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա
թեգերը:
Դավիթ (Դավա) Մանուկյան, հայ, Օլգա Բուզովա

Գլխավոր թեմաներ