09:52 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)
160 0 0

«Վեկտոր» կենտրոնում ընդհանուր առմամբ 100 աշխատակից աշխատում են COVID-19–ի դեմ նոր սերնդի պատվաստանյութի վրա։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք փորձանմուշ հաջող փորձարկում են անցել։

«Ստացված արդյունքների տեսանկյունից` սրանք առավել առաջադեմ դեղամիջոցներն են», – ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է նա։

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա

Մակսյուտովը նշել է, որ կենտրոնում մի քանի խումբ (ընդհանուր առմամբ 100 աշխատակից) աշխատում են նոր սերնդի պատվաստանյութի վրա։

«Ամենակարևորը հիվանդությունից պաշտպանություն ապահովելն է նրանց համար, ովքեր կպատվաստվեն, անվտանգ դեղամիջոց ստեղծելը, որը կկարողանա ձևավորել այդ պաշտպանությունը։ Դա է ամենամեծ դժվարությունը», – նշել է նա։

Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան «Վեկտոր» կենտրոնն անվանել էր COVID-19–ի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջատարներից մեկը։

Կորոնավիրուսի համավարակը բռնկել է գրեթե բոլոր երկրներում։ ԱՀԿ–ի տվյալներով` աշխարհում հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 10.4 միլիոնը, որոնցից 508 հազարը մահացել են։

Ռուսաստանում գրանցվել է ավելի քան 641 հազար վարակման դեպք, 9166 պացիենտ մահացել է։

Ռուսաստանում և աշխարհում COVID-19–ի հետ կապված իրավիճակի մասին տվյալներ են ներկայացված стопкоронавирус.рф պորտալում։

Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)

Ըստ թեմայի

Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել
Ռուսաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել COVID-19-ի դեմ պատվաստանյութը
Ռուսական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի երկու տարի անընդմեջ
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ