12:47 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Ռոք խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը հայտարարել է, որ «Կինոյի» բոլոր սկավառակները կվերաթողարկվեն նոր ֆորմատով, իսկ հանդիսատեսը երգերը կլսի նոր գործիքավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Չնայած կորոնավիրուսի համավարակին, ռուսական լեգենդար «Կինո» խումբն աշնանը համերգներ կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկությունը խմբի կիթառահարներ Յուրի Կասպարյանը և Իգոր Տիխոմիրովը, ինչպես նաև խմբի պրոդյուսեր Ալեքսանդր Ցոյը՝ «Կինոյի» մենակատար Վիկտոր Ցոյի (մահացել է 1990թ․-ին) որդին, հայտնել են «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում։

«Ցոյի ձայնը չի փոխարինվի, համերգներին նա էլ երգելու է։ Մեզ հաջողվեց հավաքել բոլոր օրիգինալ ձայնագրությունները՝ ժապավեններից մինչև մուլտիտրեկեր, և ուղարկել դրանք Լոնդոն՝ Սաշային (Ալեքսանդր Ցոյին՝ խմբ․), որտեղ ստուդիայում դրանք թվայնացրին»,-Ուրգանտին պատմել է խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը։

Նա ավելացրել է, որ «Կինոյի» համերգներին նվագելու է իր հին կիթառով, որով նվագել է դեռ 30 տարի առաջ, երբ ռոք-խումբը ելույթ էր ունենում Ցոյի հետ միասին։ Բացի այդ, Կասպարյանը հայտարարել է, որ «Կինոյի» բոլոր սկավառակները կթողարկվեն նոր ֆորմատով, իսկ հանդիսատեսը հայտնի երգերը կլսի նոր գործիքավորմամբ։

Հաղորդման ընթացքում ցուցադրվել է «Կինո» խմբի փորձի արխիվային տեսագրությունը՝ արված 1986թ․-ին։ Կասպարյանն ու Տիխոմիրովը հիշել են, թե երբ և ինչ հանգամանքներում է այն արվել։

Բացի այդ, «Կինո» խումբը կատարել է «Մեր աչքերում» երգը՝ նոր գործիքավորմամբ։ Իվան Ուրգանտը երգը ներկայացրել է որպես խմբի նոր շոուի հատված։

Նշենք, որ 2019թ․-ին հայտնի էր դարձել, որ լեգենդար «Կինո» խումբը 30 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է։

Յուրի Կասպարյանը խորհրդային և ռուսաստանյան ռոք-երաժիշտ է, «Կինո» խմբի կիթառահարը, «Ю-Питер» խմբի հիմնադիրերից մեկը։

Ըստ թեմայի

Լեդի Գագան համերգ է կազմակերպել COVID-19 հիմնադրամի համար. ո՞ր աստղերն են միացել նրան
«Երախտագիտության համերգ». Նարեկ Հախնազարյանը նվագել է բժիշկների համար և հրավիրել նախարարին
Աննախադեպ առցանց բարեգործական համերգ Երևանում. ո՞ւր կգնա գումարը
թեգերը:
Իվան Ուրգանտ, Համերգ, Վիկտոր Ցոյ

Գլխավոր թեմաներ