16:50 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
105010

Գուլբանան դուրս է եկել աղբը թափելու և անհետացել է։ Նրա ազգակաների հետ կապվել է Ակըլբեկը և ասել, որ աղջիկն ինքն է խնդրել փախցնել իրեն։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Տարօրինակ ամուսնական պատմություն է տեղի ունեցել Մոսկվայում․24-ամյա ղրղզստանցին փախցրել է հարսնացուին՝ 20-ամյա Գուլբանային, չնայած չէր ուզում ամուսնանալ անօժիտ աղջկա հետ։ Պատմությունը փոխանցում է «Մոսլենտան»՝ հղում անելով Տելեգրամ-ալիքներին։

Նշվում է, որ Ակըլբեկն ապագա կնոջ հետ սոցիալական ցանցի միջոցով է ծանոթացել։ Կարճ ժամանակ անց նա որոշել է օրինականացնել հարաբերությունները, հանդիպել է զոքանչի հետ, բայց հին ավանդույթները չի մոռացել՝ դրանք սրբություն են։ Փեսացուն որպես օժիտ 3000 ռուբլի է պահանջել, բայց նրան մերժել են։

Բայց աղջիկն ավելի խորամանկ է գտնվել և մեկ այլ հին ավանդույթ է հիշել՝ հարսնացուին փախցնելը։ Գուլբանան դուրս է եկել աղբը թափելու և անհետացել է։ Նոր ազգակաների հետ կապվել է Ակըլբեկը և պատմել, որ աղջիկն ինքն է խնդրել փախցնել իրեն։

Հիմա երկու երիտասարդներն էլ զանգերին չեն պատասխանում։ Աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն։

թեգերը:
փեսա, հարս, աղջիկ, Մոսկվա

Գլխավոր թեմաներ