23:36 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
630 0 0

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Միությունից դուրս գալու մասին` ԽՍՀՄ Սահմանադրության մեջ 1977 թվականի գրված իրավունքն ու Կոմունիստական կուսակցության իշխանության մենաշնորհային իրավունքը դանդաղ ներգործող ական դարձան։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների` Խորհրդային Միության կազմից դուրս գալու հարցը։

«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում Պուտինը հիշեցրել է, որ Ստալինը խոսել է ազգային միավորումների անկախացման, ինքնավարության իրավունքով Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմ մտնելու մասին։ Պուտինի խոսքով՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալն ապագայում չէր նախատեսվում։

Արդյունքում իրականացվեց Լենինի գաղափարը․ ԽՍՀՄ-ից դուրս գալու իրավունքն արձանագրվեց 1922 թվականի միութենական պայմանագրում։ Ընդ որում, ՌԴ նախագահի խոսքով, այդ գաղափարներն ու դրույթները սկսել են խորհրդային տարիների Սահմանադրությունից Սահմանադրություն «քոչել», սակայն չի գրվել Միության կազմից դուրս գալու մասին։

ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար․ Պուտին

«Քանի որ այդ գործընթացը չի մեկնաբանվել, հարց է առաջանում` այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ստացել իր բեռը՝ ռուսական հողերի, պատմական ռուսական տարածքների մեծ քանակություն, իսկ հետո հանկարծակի որոշել դուրս գալ Միությունից։ Գոնե ինչով եկել էր, դրանով դուրս գար, ոչ թե իր հետ տաներ ռուս ժողովրդի նվերները», - նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Միությունից դուրս գալու մասին` ԽՍՀՄ Սահմանադրության մեջ 1977 թվականի գրված իրավունքն ու Կոմունիստական կուսակցության իշխանության մենաշնորհային իրավունքը դանդաղ ներգործող ական դարձան։

Պուտինի կարծիքով՝ Ռուսաստանին անհրաժեշտ է խուսափել նման սխալներից։

Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդներին

 

Ըստ թեմայի

ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ
Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ