00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարոզչությունն ընդդեմ լուրերի․ ինչո՞ւ են արևմտյան ԶԼՄ-ները կորցնում իրենց դիրքերը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցИностранная туристка в защитной маске в Москве
Иностранная туристка в защитной маске в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլոսաքսերը շարունակում են մնալ հակառուսական հարձակման սայրին՝ լինելով դրա շարժիչ ուժը։ Սակայն նրանք ակնհայտորեն կորցնում են նույնիսկ իրենց ամենամոտ դաշնակիցների աջակցությունը, որոնք փորձում են ավելի չեզոք մոտեցում ցուցաբերել ու ռուսատյացության հարցում չափը չանցնել։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ներկայացրել է «Ութոտնուկ 2.0։ Կորոնավիրուսը Ռուսաստանում» ուսումնասիրությունը, որը նվիրված է արևմտյան լրատվամիջոցներում Ռուսաստանի կերպարին։ Այս անգամ հետազոտողների ուշադրության կենտրոնում է հայտնվել համավարակը։ Ընդգրկվել են ոչ միայն «Մեծ յոթնյակի» առաջատար լրատվամիջոցները, այև Չինաստանի, որտեղ տեղի է ունեցել հիվանդության առաջին բռնկումը։

Իսկ դավադրություն եղե՞լ է․ The New York Times-ի լրագրողների հերթական ֆանտազիաները - Sputnik Արմենիա
Բացահայտ ֆեյք․ ԱՄՆ-ի հետախուզությունը` Ռուսաստանի և թալիբների «դավադրության» մասին

Բավականին հետաքրքիր համալրում է ստացվել, քանի որ չինական մեդիայի վիճակագրությունը բավականին անսպասելի ֆոն է ապահովել արևմտյան պարբերականների հեռարձակած պատկերի համար։

Ընդհանուր առմամբ, «Ութոտնուկ 2.0»–ն առանձնակի անակնկալներ չի մատուցել․ արևմտյան ԶԼՄ-ներն օգտագործել են COVID-19-ը` որպես հակառուսական քարոզչությունը շարունակելու ևս մեկ տեղեկատվական առիթ։

Ամերիկացիներն այստեղ բացարձակ առաջատար են․ ամերիկյան հինգ ամենանշանավոր պարբերականներում այս թեմայով հրապարակումների 58%-ը բացասական երանգ ունեին։ Գերմանական պարբերականների դեպքում այդ ցուցանիշը 44% էր, կանադականների դեպքում՝ 41%, իսկ բրիտանական պարբերականներում՝ 38%։

«Յոթնյակի» մնացած երեք պետությունների դեպքում Ռուսաստանի հասցեին այս թեմայով բացասական հրապարակումների չափաբաժինը զգալիորեն ավելի փոքր է․ Ճապոնիայում՝ 33%, Իտալիայում՝ 28%, իսկ Ֆրանսիայում՝ 21%։

Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ճիշտ է, դրական հրապարակումների հարցում ոչ մեկի մոտ էլ վիճակը լավ չէ՝ մեկից հինգ տոկոս։ Բացառություն է կազմում միայն Իտալիան, որտեղ Ռուսաստանի ու կորոնավիրուսի հիշատակումների 9%-ը դրական երանգ ունեն։ Կարելի է ենթադրել, որ այդ հարցում իր դերակատարությունն է ունեցել համաճարակի դեմ պայքարում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունն Իտալիային։

Սակայն այս թվերի մեջ մեկ այլ հետաքրքրական պահ կա․ դրանք պատկերավոր ցուցադրում են այս պահի ամենաարդիական աշխարհաքաղաքական միտումները։ Մի կողմից անգլոսաքսերը մնում են հակառուսական հարձակման սայրին ու դրա շարժիչ ուժն են հանդիսանում, մյուս կողմից՝ նրանք ակնհայտորեն կորցնում են նույնիսկ ամենամոտ դաշնակիցների աջակցությունը, որոնք փորձում են ավելի չեզոք մոտեցում ցուցաբերել ու չափից շատ ռուսատյաց չլինել, ինչը լրիվ տրամաբանական է․ ժամանակները փոխվել են ու վաղուց արդեն 2014 թվականը չէ։

Летчики афганских ВВС и их американские инструкторы готовятся к полету на MD-530F (29 августа 2012). Авиабаза Шинданд, Афганистан - Sputnik Արմենիա
Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը

Միաժամանակ թվերը բացահայտում են՝ ինչ բարդ վիճակում է գտնվում Գերմանիան։ Առաջատար գերմանական ԶԼՄ-ների հակառուսական դիրքորոշումն ակնհայտորեն հակասում է պետական քաղաքական գծին․ Բեռլինը ոչ միայն առաջ է տանում ու պաշտպանում Մոսկվայի հետ համատեղ ծրագրերը, այլև հետևողականորեն ձերբազատվում է ԱՄՆ-ի կիսաօկուպացիոն կախվածությունից։

Ինչ վերաբերում է կոնկրետ թեմաներին, որոնք օգտագործվել են հակառուսական կորոնավիրուսային քարոզչության մեջ, ապա դրանք օրիգինալությամբ աչքի չեն ընկնում` հիմնականում հանգում են երկու, վաղուց ծանոթ թեմայի․ Ռուսաստանը հերթական անգամ մահանում է, բայց միաժամանակ մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար։

Մասնավորապես, դա հանգեցնում է և՛ երկրում տիրող ընդհանուր իրավիճակի, և՛ ռուսական առողջապահական համակարգի, և՛ COVID-19-ի դեմ ռուսական իշխանության ձեռնարկած գործողությունների քննադատության։ Այդ ամենը համալրում են կանխատեսումները, որ ամեն ինչ մազից է կախված ու ցանկացած պահի կարող է տապալվել։ Ինչ վերաբերում է մոլորակի համար սպառնալիք ներկայացնելուն, այստեղ ոչ մի նոր բան չի հորինվել․ հիմնականում Մոսկվային մեղադրում են, որ համավարակի մասին ապատեղեկատվություն է տարածում, նաև պնդումներ են հնչում, թե Ռուսաստանը դավադրորեն ներշնչում է մարդկությանը, որ ձեռքերը լվանալն անօգուտ է։

Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ

Բնականաբար, չինական լրատվամիջոցներում կտրականապես այլ պատկեր է։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Ռուսաստանի ու կորոնավիրուսի մասին հոդվածների 20%-ը դրական են, բացասական հրապարակումներ չկան։ Գլխավոր առանձնահատկությունն այս թեմայով հրապարակումների քանակն է։ Այս տարվա մարտից հունիս ընկած ժամանակահատվածում Չինաստանի հինգ առաջատար հարթակներում ավելի քան 1200 հոդված է հրապարակվել համավարակի դեմ Ռուսաստանի պայքարի մասին։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում այդ թեմային ամենաքիչն անդրադարձել է Կանադան՝ 238 հրապարակում, իսկ մյուս վեց երկրների ցուցանիշները 371–ից (Իտալիա) մինչև 470–ի (Ճապոնիա) միջակայքում են։ Ի դեպ, ամերիկացիները 428 հոդվածով ցանկի հինգերորդ տեղում են։

Գերմանիայում կոչ են անում ՆԱՏՕ–ին «ռուսական սպառնալիքի» ընդհանուր հասկացություն մշակել - Sputnik Արմենիա
«Ռուսական սպառնալիք». ինչի կդիմի Գերմանիայի ՊՆ–ն հանուն սեփական նպատակների

Ստացվում է, որ երեք ամսում չինական ԶԼՄ-ները երեք անգամ ավելի շատ հոդված են հրապարակել «Կորոնավիրուսը Ռուսաստանում» թեմայով, քան կարծես թե աշխարհի ամենահզոր ամերիկյան մեդիան։ Ընդ որում՝ պետք է հիշեցնել, որ չինական լրատվամիջոցների 80%-ը չեզոք տեղեկատվական բնույթ են կրում, այսինքն՝ պարզապես լրատվական հաղորդագրություններ են։

Սխալ կլիներ կարծել, թե քանակության նման տարբերությունը պայմանավորված է Ռուսաստանի գործերի հանդեպ Չինաստանի առանձնահատուկ ուշադրությամբ։ Ամեն ինչ ավելի պարզ է․ բանն այն է, որ առաջատար չինական ԶԼՄ-ներն ավելի լարված ու ավելի արդյունավետ են աշխատում, դրանք ավելի շատ տեղեկություն են մշակում, քան իրենց արևմտյան գործընկեր-մրցակիցները։

Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

Փաստացի, դա հաստատում է Արևմուտքի վախերն այն մասին, որ այն կորցնում է տեղեկատվական առաջատարությունը։

Երբեմն Արևմուտքը ստեղծել է զանգվածային լրատվական միջոցները դրանց ժամանակակից ընկալմամբ, առաջատար ու օրինակելի է դարձել մյուսների համար։ Խոսքի ու տեղեկության տարածման ազատությունը դարձել է գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական հակառակորդների դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, և դա բարեհաջող կերպով կիրառվել է։

Президент РФ В. Путин провел совещание о ситуации с пандемией коронавируса - Sputnik Արմենիա
«Մենք բարդ մարտահրավեր ենք հաղթահարել»․ Պուտինը` Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի մասին

Սակայն հենց հիմա մենք տեսնում ենք՝ ինչպես է այդ համակարգը, որն անքակտելի էր թվում, գնալով ճգնաժամի մեջ ընկնում։

Արևմտյան երկրների ԶԼՄ-ների համար գնալով էլ ավելի դժվար է մրցել «անազատ աշխարհի» մեդիայի հետ, լինի դա Չինաստանը, թե Ռուսաստանը։ Կարելի է անվերջ ծիծաղել «Կրեմլի մեդիաշոշափուկների» վերաբերյալ ամերիկյան ու եվրոպական քաղաքականի գործիչների խուճապի վրա, սակայն RT-ն ու Sputnik-ն իսկապես սոցցանցերում գնալով սկսում են ավելի մեծ արձագանք ստանալ, քան Եվրոպայի ամենահայտնի ու ազդեցիկ լրատվական ռեսուրսները։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Արևմտյան ԶԼՄ-ները գնալով ավելի վատ են կատարում իրենց գլխավոր գործառույթը՝ հնարավորինս ընդարձակ ու տարատեսակ տեղեկություն հավաքելն ու լսարանին հասցնել։ Դա վերաբերում է և՛ նյութի բովանդակությանը, և՛ մատուցման ձևին։

Այո, Արևմուտքը դեռ շարունակում է պահպանել «ամենաազատ, ազնիվ ու պրոֆեսիոնալ մամուլի» պիտակը։ Սակայն դա հիշեցնում է հեքիաթի թագավորի զգեստի պատմությունը․ մի օր դա պարզապես էլ չի աշխատի։

Լրահոս
0