09:55 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Նիժնի Նովգորոդի ժամանակավոր կացության կենտրոնում պահվող քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ Մոսկվա-Երևան չվերթով։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Աշխատանքներ են կատարվում Նիժնի Նովգորոդի ժամանակավոր կացության կենտրոնում պահվող ՀՀ քաղաքացիներին Մոսկվա, ապա Երևան տեղափոխելու ուղղությամբ, տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքների համաձայն` ժամանակավոր կենտրոններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց երկիր միայն համապատասխան միգրացիոն մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այս գործընթացի կազմակերպումը ժամանակավորապես հնարավոր չի եղել իրականացնել` պայմանավորված համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներով, այդ թվում՝ դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի բացակայությամբ, ՌԴ տարբեր մարզերում սահմանված ինքնամեկուսացման ռեժիմով և այլ մարզերից դեպի Մոսկվա քաղաքացիների տեղափոխման հարցում առկա սահմանափակումներով, ինչպես նաև ՌԴ միգրացիոն մարմինների կողմից նշյալ գործառույթի իրականացման ժամանակավոր դադարեցմամբ», - գրում է դեսպանությունը։

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որում Նիժնի Նովգորոդի ժամանակավոր կացության կենտրոնում պահվող ՀՀ չորս քաղաքացիները զրկված են նորմալ սննդից ու տարրական պայմաններից, տարածքը կիսում են մի քանի տասնյակ այլազգիների հետ։

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ի սկզբանե իմացել է խնդրի մասին, իսկ տեղում աշխատանքները համակարգում է Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը։

Հայաստանցի վարորդի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել Վրաստանում

Ըստ թեմայի

Հայաստանն «անբավարար» ստացավ, կամ ինչու է Վրաստանը երկար ժամանակով փակել դռները մեր առաջ
Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները
Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչք կիրականացվի
թեգերը:
Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ