23:11 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (851)
149 0 0

Ռուսաստանում հիմա օրական կորոնավիրուսի ավելի քան 300 հազար  թեստավորում է իրականացվում, մահացությունը նվազել է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է, բայց դրական առաջընթաց կա և կարևոր է շարունակել տնտեսությանը հասցրած վնասը հաղթահարելու ջանքերը։

«Իհարկե, այս սպառնալիքի դեմ պայքարը դեռ շարունակվում է, բայց ամենակարևորը՝ մենք դրական առաջխաղացում ենք տեսնում և հիմա կարևոր է զգուշորեն (իհարկե, ըստ իրավիճակի), բայց, այնուամենայնիվ, շարունակել մեր ջանքերը՝ հաղթահարելու համար այն վնասը, որը համաճարակը հասցրել է տնտեսությանը և սոցիալական ոլորտին»,-ասել է նա ազգային նախագծերի թեմայով խորհրդակցության ժամանակ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում հիվանդության բացահայտված դեպքերի ամենօրյա տոկոսը մնում է կայուն։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների մեծամասնությունը ձեռնամուխ է եղել քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմ և հակահամաճարակային այլ սահմանափակումների մեղմացմանը։

«Մենք բարդ մարտահրավեր ենք հաղթահարել»․ Պուտինը` Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի մասին

Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացությունը Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով մի քանի անգամ ավելի ցածր է, քան մի շարք այլ երկրներում։

«Նշեմ, որ ըստ մեր աշխատանքի հիմնական ցուցիչներից մեկի՝ մահացության ցուցանիշի, իրավիճակը մեզ մոտ այնուամենայնիվ վատ տեսք չունի։ Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով մահացությունը մի քանի անգամ ավելի ցածր է, քան մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ զարգացած առողջապահական համակարգ ունեցող եվրոպական երկրներում»,-ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանում հիմա օրական կորոնավիրուսի ավելի քան 300 հազար  թեստավորում է իրականացվում։ Այս տարվա հուլիսի 11-ի դրությամբ ավելի քանի 170 հազար հատուկ մասնագիտացված մահճակալ է տրամադրված, և միայն 66%-ն է այսօր կիրառվում ուղիղ նշանակությամբ։

«Եվ, իհարկե, դա մեզ թույլ է տվել սկսել մոբիլիզացված բուժհաստատությունների աստիճանական տեղափոխումը, ինչը նույնպես մեզ հաջողվեց բավականաչափ արագ` աշխատանքի սովորական ռեժիմով իրականացնել»,-ասել է նա։

Նշենք, որ հուլիսի 13-ի դրությամբ Ռուսաստանում հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 733 հազարի, կորոնավիրուսից մահացել են ավելի քան 11 հազար մարդ։

Նոր հաստատված դեպքերի թիվը փոքր է, ծանր դեպքերինը՝ մեծ. Թորոսյան

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը նոր թափ է հավաքում. ԱՀԿ–ն հետաքրքրվել է Сovid-19–ի ռուսական պատվաստանյութով
Ելքը գտնվե՞լ է․ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը նպաստում է իմունիտետի ձևավորմանը
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ