15:41 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
107 0 0

ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի կարծիքով ՝ հիմա կարևոր է մեղմել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ իրեն ՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմել են Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Խորհրդարանական թերթը», Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի խորհրդարանում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակով և Ռուսաստանը Երևանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով:

«Մենք շատ մտահոգված ենք, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են։ Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել, ուղղակի պետք է դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է նա։

Դաշնության խորհրդի ղեկավարի խոսքով ՝ խորհրդարանական բոլոր հնարավոր ջանքերը գործադրվում են, որպեսզի հակամարտության սրությունը վերանա:

Թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել. նոր մանրամասներ սահմանային իրավիճակի մասին

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։

Ըստ թեմայի

ՍՈւ–երը երկինք են բարձրացել` մարտական հերթապահության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզում է
ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Վալենտինա Մատվիենկո, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ