00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ֆուդ Սիթիի» դեպքերը` Բաքվի քաղաքականության շարունակություն. ՌԴ հայերը բանաձև են ընդունել

© Photo : provided by the Union of Armenians in RussiaАра Абрамян и Норат Тер-Григорянц на собрании по армянской общественности России (18 июля 2020). Москвa
Ара Абрамян и Норат Тер-Григорянц на собрании по армянской общественности России (18 июля 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ համայնքի ներկայացուցիչները նամակներ են ուղարկել ՌԴ նախագահին, ուժային կառույցների ղեկավարներին և Մոսկվայի քաղաքապետին` հույսով, որ համատեղ ջանքերով կկանխվեն ռուսաստանյան հանրության շրջանում համերաշխությանը սպառնացող նման հակահասարակական երևույթները։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի –Sputnik. Մոսկվայում առևտրային հարթակների սեփականատերերի անպատասխանատու գործողություններն ուղղված են ոչ թե հայերի, այլ Ռուսաստանի իշխանությունների և ռուսաստանյան բազմազգ հանրության դեմ։ Այս մասին գրված է Ռուսաստանի հայ հանրության բանաձևում, որն ընդունվել է «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնում հայկական գյուղմթերքի իրացման շուրջ ստեղծված իրավիճակից հետո։

© Photo : provided by the Union of Armenians in RussiaՌուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կայացել է ՌԴ հայ հանրության ժողովը
«Ֆուդ Սիթիի» դեպքերը` Բաքվի քաղաքականության շարունակություն. ՌԴ հայերը բանաձև են ընդունել - Sputnik Արմենիա
Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կայացել է ՌԴ հայ հանրության ժողովը

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կայացել է ՌԴ հայ հանրության ժողովը, որին մասնակցել են սփյուռքի մի շարք կազմակերպությունների, երիտասարդական միությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բիզնեսի  ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակութային և սպորտի բնագավառի գործիչներ։ Հանդիպումն անցկացվել է Ռուսաստանում հայերի միության երիտասարդական կենտրոնում «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի և գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցի նախագահությամբ։

Բանաձևում լուրջ մտահոգություն են հայտնում հայ–ադրբեջանական սահմանին սրված իրավիճակի վերաբերյալ, որի հետևանքով անմեղ զոհեր են գրանցվել, զգալի նյութական վնաս է հասցվել, խախտվել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների ստեղծագործ  կյանքը։

Чрезвычайный и Полномочный посол Армении в России Вардан Тоганян во время интервью агенству Sputnik Армения - Sputnik Արմենիա
«Ավելի քան 50 մեքենա է դուրս բերվել». Տողանյանը` «Ֆուդ Սիթիում» ստեղծված իրավիճակի մասին

«Անթույլատրելի ենք համարում սադրիչ հռետորաբանությունը, որը Հայաստանի նկատմամբ թույլ են տալիս Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները և հիշեցնում նրանց, որ արդեն 1915 թվականը չէ։ Այսօր Հայաստանին նրա ազատությանն ու անկախությանն ուղղված ոտնձգություններից պաշտպանում  են ոչ միայն նրա Զինված ուժերը, այլև հայկական սփյուռքի բազմամիլիոնանոց  բանակը։ Հույս ունենք, որ համակարգային քայլերը, որոնք ձեռնարկում է ՌԴ ղեկավարությունը, արդյունք կտան և կհանգեցնեն մարտական գործողությունների դադարեցմանը», – գրված է փաստաթղթում։

Բանաձևում Ադրբեջանի իշխանությունների գործողությունները որակվում են որպես «Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակություն, որը վերջին շրջանում տարածվում է այդ երկրի սահմաններից դուրս` նաև Ռուսաստանի տարածքում»։ «Դրա ակներև դրսևորումներից է Food City մթերային շուկայում ստեղծված իրավիճակը, որտեղ ՌԴ օրենսդրության խախտմամբ և բոլոր բարոյական նորմերի բացակայությամբ ցուցադրական խտրականություն դրսևորվեց և ազգային պատկանելության հողի վրա սկսեցին ճնշել հայ մատակարարներին և Հայաստանում` ԵԱՏՄ անդամ–երկրում, արտադրված ապրանքի վաճառողներին», – ասվում է բանաձևում։

Փաստաթղթի հեղինակները հրավիրում են Ռուսաստանի իշխանության ուշադրությունն այն հանգամանքին, որ ոմանք իրենց անպատժելիությունն ու «հերոսացումը» զգալով Ադրբեջանում` ազգամիջյան երկպառակություն են տարածում նաև այլ երկրներում»։

Ավելին, բանաձևի հեղինակներն ընդգծում են, որ ադրբեջանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում Իլհամ Ռահիմովը` Food City–ի համասեփականատերը (Գոդ Նիսանովի և Զարահ Ալիևի հետ մեկտեղ), չի թաքցնում, որ օրական մի քանի անգամ կապ է հաստատում Բաքվի հետ և նույնիսկ խոստովանում է, որ անուշադրության է մատնում Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների բազմաթիվ զանգերը։

Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը

«Ներկա պահին հայ համայնքի ներկայացուցիչները դրսևորում են մեզ բնորոշ զսպվածություն, օրինապաշտություն և արժանապատվություն, զերծ մնում համարժեք պատասխան գործողություններից, և հույս ունեն, որ տվյալ քրեորեն պատժելի հանցագործություններին կտրվեն գնահատականներ ՌԴ ՔՕ հոդվածների համապատասխան և մեղավորները պատիժ կկրեն, իսկ տուժածները կվերադառնան իրենց տեղերը` համոզված լինելով, որ նման դեպքեր այսուհետ չեն կրկնվի», – գրված է բանաձևի տեքստում։

Очередь за армянскими абрикосами во дворе Армянской церкви (19 июля 2020). Москва - Sputnik Արմենիա
«Ֆուդ Սիթիի» հետ կապված խնդիրը լուծված չէ. դեսպանությունը կոչով դիմել է հայ ներմուծողներին

Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում հայրենակիցներին չտրվել սադրանքներին և պատրաստակամություն է հայտնում սեփականատերերի կամայականություններից տուժած հայրենակիցներին ցուցաբերել անհրաժեշտ իրավական աջակցություն իրենց իրավունքների վերականգնման և վնասի փոխհատուցման համար։

«Հույս ունենք, որ մեր դիրքորոշումը, որը նամակների տեսքով հասցրել ենք ՌԴ նախագահին, ուժային կառույցների ղեկավարներին և Մոսկվայի քաղաքապետին, լսելի կլինի, և համատեղ ջանքերով կկանխվեն ռուսաստանյան հանրության շրջանում խաղաղությանն ու համերաշխությանը սպառնացող նման հակահասարակական երևույթները», – ասվում է բանաձևում։

Նշենք, որ հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիները հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։ Սկզբում երկու ադրբեջանցի հայկական ծիրաններով լցված երեք արկղ գնեցին և սկսեցին ոտքերով տրորել ծիրանները, այնուհետև Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթիից», կեսգիշերին հանեցին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Սակայն Ռուսաստանի հայերն արագ հավաքվեցին Մոսկվայում և գնեցին բոլոր ծիրանները։

Լրահոս
0