03:42 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
231 0 0

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը ԵԱՏՄ գործընկերներին ուղղված գրություններում նշել է, որ հայկական ծիրանի վաճառքը խոչընդոտելու խտրական վերաբերմունքի դրսևորում է և անհավասար պայմաններ է ստեղծում անդրսահմանային շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik. ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով: Տեղեկությունը Facebook-ում հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրերին ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից ս.թ. հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ:

«Գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:

«Ավելի քան 50 մեքենա է դուրս բերվել». Տողանյանը` «Ֆուդ Սիթիում» ստեղծված իրավիճակի մասին

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին հայ–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիները հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։ Սկզբում երկու ադրբեջանցի հայկական ծիրաններով լցված երեք արկղ գնեցին և սկսեցին ոտքերով տրորել ծիրանները,  այնուհետև Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթիից», կեսգիշերին հանեցին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Սակայն Ռուսաստանի հայերն արագ հավաքվեցին Մոսկվայում և գնեցին բոլոր ծիրանները։

Ըստ թեմայի

«Ֆուդ Սիթիի» հետ կապված խնդիրը լուծված չէ. դեսպանությունը կոչով դիմել է հայ ներմուծողներին
«Վարդավառին եկեք, անվճար տարեք». Գոհար Ավետիսյանը շատ ծիրան ու դեղձ է գնել հայերից
Ջրոցի, քոչարի ու հայկական ծիրան. հայերը կրկին քեֆ են կազմակերպել Մոսկվայում. տեսանյութ
թեգերը:
Գեղամ Գևորգյան, ծիրան, Ռուսաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Հայաստան, Մոսկվա

Գլխավոր թեմաներ