14:37 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
24510

ՌԴ արտգործնախարարի և դեսպանների հանդիպումը կազմակերպվել է արտգործնախարարության ընդունելությունների տանը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների` Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է հայ–ադրբեջանական թեման։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպումը կայացել է ԱԳՆ ընդունելությունների տանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 21-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հիմա ոչ ոք պատրաստ չէ վնասազերծել «ղարաբաղյան ականը»․ Լուկյանովի հարցազրույցը

Ըստ թեմայի

ՌԴ–ն քայլեր է ձեռնարկել հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները դադարեցնելու համար
«Պետք է հասկանալ՝ ով է շահագրգռված իրավիճակի սրմամբ»․ Փաշինյանը զրուցել է Միշուստինի հետ
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների հուզական արձագանքն էսկալացիայի հետևանք է. Պեսկով
թեգերը:
Վարդան Տողանյան, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ