00:52 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն իրեն շնորհված կոչումն անվանել է բարձր գնահատական, որը շատ թանկ արժե իր համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

«Հեռախոսազրույցի ժամանակ նախագահն անձամբ ընթերցեց հրամանագիրը և շնորհավորեց ինձ այս իրադարձության կապակցությամբ, հետագա հաջողություններ մաղթեց: Սա բարձր գնահատական է, որը շատ թանկ արժե ինձ համար»,-գրել է Կադիրովը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում։

Նա ընդգծել է, որ որոշման մասին լսել է, ինչպես և պահանջում է կանոնադրությունը, զգաստ կանգնած։ Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին նոր կոչման համար, ինչպես նաև այն ամենի համար, ինչ պետության ղեկավարն անում է երկրի զարգացման համար։

«Ես միշտ ասել եմ և մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր նախագահի հավատարիմ հետևակայինն եմ, պատրաստ եմ կատարել նրա ամենածանր բարդության հրամանը ցանկացած մայրցամաքում։ Դրա համար մենք ունենք ամեն ինչ՝ կամք, վճռականություն, լիակատար պատրաստվածություն, տեխնիկա և, որպեսզի ոչ ոքի մոտ հարցեր չառաջանան, դաշնային կառույցների կողմից օրինական տրված զենք»,-ասել է Կադիրովը։

Ավելի վաղ «Грозный» հեռուստաալիքը հայտարարել էր, որ Կադիրովը Ներքին գործերի նախարարությունից տեղափոխվել է Ռոսգվարդիա։

«Պատրաստ եմ ծնկի գալ»․ Կադիրովը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կռիվը

Ըստ թեմայի

«Թինան է սադրել». Կանդելակին ցույց է տվել Ռամզան Կադիրովի վերադարձը Instagram. տեսանյութ
Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Կադիրովին և լուսանկար հրապարակել նրա հետ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին հիվանդանոց են տեղափոխել COVID-19-ի կասկածանքով
թեգերը:
գեներալ, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Ռամզան Կադիրով

Գլխավոր թեմաներ