00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա սադրանք է ոչ միայն հայերի, այլև ՌԴ–ի դեմ. ՌՀՄ–ն` մոսկովյան ծեծկռտուքների մասին

© Photo : provided by the Union of Armenians in RussiaСобрание по армянской общественности России, состоявшееся по инициативе Союза армян России (18 июля 2020). Москвa
Собрание по армянской общественности России, состоявшееся по инициативе Союза армян России (18 июля 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հայերի միությունը հայրենակիցներին կոչ է անում չտրվել սադրանքների, չտարածել այն տեսանյութերը, որոնցում իբր հայերը ծեծում են ադրբեջանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայերի վրա հարձակումներն ու հայկական արտադրանքի դեմ «առևտրային պատերազմը», որը վերջին օրերին ակտիվորեն ծավալվել է Մոսկվայում, Ռուսաստանում ազգամիջյան նավակը խարխլելու Բաքվի և Անկարայի փորձերն են: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում իր այս կարծիքը հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։ Նրա խոսքով` այդ ուժերը գործում են ոչ միայն հայերի, այլև ռուսական իշխանությունների, պետության և հասարակության դեմ։

У торгового центра Твой Дом в Москве. - Sputnik Արմենիա
Հայկական ապրանքն անհետացել է «Твой дом» խանութների ցանցից. ադրբեջանցիների նոր սադրանքը

Այս գիշեր Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցից մեկում երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում հայկական համարանիշով մեքենայում նստած տղամարդուն։ Մեկ այլ տեսանյութում տարեցի են ծեծում, ոտքերով հարվածում նրան, հայհոյում ու հարցնում. «Ու՞մն է Ղարաբաղը»։ Իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են հարձակման մեջ կասկածվող մի խումբ ադրբեջանցիների։

«Մենք հետևում ենք, թե ինչպես է ընթանում հետաքննությունը, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն»,– ասաց Ղուկասյանը:

Նրա խոսքով ՝ այսօր Ռուսաստանի նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության նիստ տեղի կունենա, որի ընթացքում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը կբարձրացնի այդ հարցը:

Ղուկասյանը նշեց, որ Աբրահամյանն առավոտից կապի մեջ է եղել Մոսկվայի ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ: Նրան վստահեցրել են, որ իրավիճակը իրավապահների հսկողության տակ է, և բոլոր մեղավորները կկրեն իրենց պատիժը ։

Ղուկասյանը նաև կոչ արեց հայրենակիցներին սադրանքների չտրվել։ Համացանցում հիմա կեղծ տեսագրություններ են տարածվում, թե իբր հայերը ծեծում են ադրբեջանցիներին, չորսով հարձակվում մեկի վրա։ Նպատակը մեկն է, որ հայերի մոտ պատասխան ագրեսիա առաջանա։

«Մենք բոլոր հայերին խնդրում ենք նման տեսանյութեր չտարածել, չմեկնաբանել և չտրվել սադրանքների։ Միանգամայն հնարավոր է, որ դրանք բեմադրված կադրեր են։ Մեզ հազարավոր հայրենակիցներ են դիմում ամբողջ Ռուսաստանից և ցանկանում են պատասխան քայլեր ձեռնարկել։ Բայց մենք բոլորին խնդրում ենք չդիմել նման գործողությունների», - ասաց Ղուկասյանը։

Сотрудница супермаркета. - Sputnik Արմենիա
Անհեթեթ է վախենալ, որ ադրբեջանցիները կարող են հայկական ապրանքի «օդերը» փակել ՌԴ–ում

Միաժամանակ նա տեղեկություն ունի, որ երեկ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մոտ կայացած հանդիպումից հետո հայկական արտադրանքով բեռնատարները կրկին սկսել են մտնել «Ֆուդ սիթի» մեծածախ շուկա, հայկական արտադրանքն էլ նորից հայտնվել է «Твой дом» առևտրի կենտրոններում։

«Այս ամենը միանշանակ աշխատում է նաև ռուսական իշխանությունների դեմ, ռուսական պետության և հասարակության դեմ։ Մենք հուսով ենք, որ պետությունն ու հասարակությունը կտան իրենց գնահատականը», - ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք` օրերս Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները (շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին): Սակայն հաջորդ օրը Ռուսաստանի հայերն արագ հավաքվել էին Մոսկվայում և գնել բոլոր ծիրանները։ Հետո արդեն հայ գործարարները վաճառականներին տեղեր առաջարկեցին իրենց առևտրի կենտրոններում։

Լրահոս
0