13:05 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
816 0 0

Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին հորդորել է խնայել իրենց հանուն արդար պայքարի։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանդես է եկել ուղերձով, որում երկրի տարածքում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել պահպանել ռուսական օրենքներն ու կանոնները:

«Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերը այդ մեծ երկրի քաղաքացիներ են։ Խնդրում եմ` հարգեք այն օրենքներն ու կանոնները, որոնք գործում են այստեղ»,-Բյուլբյուլօղլու ուղերձը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանը ադրբեջանցիներին հորդորել է համավարակի պայմաններում խնայել իրենց արդար պայքարի համար՝ չխախտելով օրենքները, որպեսզի չհայտնվեն տհաճ իրավիճակում:

«Մենք պետք է միասին լինենք, որպեսզի արժանի հակահարված տանք սադրանքներին, սակայն միաժամանակ չիջնենք փողոցային մարտերի մակարդակի։ Մեր պայքարը պետք է ընթանա բացառապես իրավական դաշտի շրջանակում», - հայտարարել է նա։

Հիշեցնենք` երեկ համացանցում տեսանյութեր էին տարածվել ադրբեջանցիների գիշերային հարձակումների մասին։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։ Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է, որ հայերը հարձակվել են Մոսկվայի «1001 գիշեր» ռեստորանի վրա, ծեծել են մի մրգավաճառի։

Մոսկվայի ոստիկանությունը քրգործեր է հարուցել հայերի ու ադրբեջանցիների բախումներից հետո

Նշենք, որ Ռուսաստանում և աշխարհի մի շարք երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ–ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած մարտերից հետո:

Հայերի և ադրբեջանցիների բախումները սպառնում են Ռուսաստանի ներքին կայունությանը․ Արեշև

 

թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)

Ըստ թեմայի

Վորոնեժում Ադրբեջանի դրոշներով ապօրինի ավտոերթի մասնակիցները պատժվել են
Մոսկվայում հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա. տեսանյութ
Իրավիճակն ինչ–որ առումով պայթյունավտանգ է. Տողանյանը թախանձագին խնդրանքով դիմել է հայերին
թեգերը:
ադրբեջանցի, Փոլադ Բյուլբյուլօղլի, Ռուսաստան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ