12:24 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
39011

Ռուսաստանի հայերի միությունը հայրենակիցներին հորդորում է չտրվել սադրանքների և անտեսել վայ–գործիչների ելույթներն ու կոչերը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ազատ են արձակվել 7 հայեր, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին մոսկովյան անկարգությունների և ադրբեջանցիների հետ բախումների ժամանակ:

«Երեկ երեկոյան Լյուբերցիում ձերբակալված 7 հայերը, որոնք դիմել էին ՌՀՄ թեժ գծին, առավոտյան ազատ են արձակվել», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը հայրենակիցներին կոչ է անում չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ նորահայտ «հասարակական գործիչների» սադրիչ ելույթներին, որոնք օգտագործում են ադրբեջանցիների կազմակերպված խմբերի հարձակման ենթարկված հայերի հուզական վիճակը։

«Այդ վայ-գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանիքի շրջանակում, բայց հանուն ֆեյսբուքյան «լայքերի» անպատասխանատու կոչեր են հրապարակում և հանդես գալիս իրենց ժողովրդին ու երկիրը խայտառակող ուղիղ եթերներով` այս օրերին ավելի տակնուվրա անելով հասարակությանը։ Զգոնություն։ Հանգստություն։ Եվ կապ ենք պահպանում միմյանց հետ», - նշված է ՌՀՄ հայտարարության մեջ։

Պետք չէ քաղաքականացնել առևտուրը. հայ գործարարը ստեղծված իրավիճակից ելքեր է առաջարկում

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։

Իրավիճակն ինչ–որ առումով պայթյունավտանգ է. Տողանյանը թախանձագին խնդրանքով դիմել է հայերին

Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

«Ադրբեջանցիների միությունն» իր հերթին հայտարարել է, որ հայերը հարձակվել են Մոսկվայի «1001 գիշեր» ռեստորանի վրա, ծեծել են մի մրգավաճառի։

Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց

թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)

Ըստ թեմայի

Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ
Հայերի և ադրբեջանցիների բախումներ. ձերբակալվածների վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել
Հայկական ապրանքն անհետացել է «Твой дом» խանութների ցանցից. ադրբեջանցիների նոր սադրանքը
թեգերը:
Ռուսաստանի հայերի միություն, հայեր, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ