19:44 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
41410

Կալանավորվածներից հինգը ազգությամբ հայ են, մյուս հինգը՝ ադրբեջանցի։ Բոլորին արտաքսում է սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Մոսկվայի դատարանները կալանավորել են հուլիսի 24-ի գիշերը հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած զանգվածային  ծեծկռտուքի 10 մասնակցի։ Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի դատարանների մամուլի ծառայություններին։

Մոսկվայի Նիկուլինյան դատարանը կալանավորել է հինգ մարդու, որոնք մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ)։

 «Կալանավորվածերն են` Նիկոյան Արտակ, Ապրեյան Արսեն, Ապրեյան Արմեն, Նիկոյան Սեյրան, Պետրոսյան Արգիշտի, բոլորը մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց մասնակցությամբ)»,-ասել են Նիկուլինյան դատարանից։

Ավելի վաղ Տրոիցկի դատարանում միևնույն գործով կալանավորվել է ադրբեջանցի Ա․Մոժլումովը, ևս չորս ադրբեջանցի կալանավորվել է Կուզմինսկի դատարանի կողմից։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքից հետո բերման է ենթարկվել ավելի քան 30 մարդ։ Նրանց նկատմամբ արձանագրություն էր կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 20․1 հոդվածով՝ մանր խուլիգանություն, ինչպես նաև քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (խուլիգանություն) և 162-րդ հոդվածի (ավազակային գործողություններ) հատկանիշներով: Բացի այդ, իրավախախտներին կարող են արտաքսել Ռուսաստանից և հինգ տարով արգելել նրանց մուտքն այդ երկիր։

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ

Հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքները սկսվել էին հուլիսի 24-ի գիշերը։

թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)

Ըստ թեմայի

Ինչու է Ադրբեջանը փորձում լարված պահել վիճակը. մեկնաբանում է քաղաքագետը
Հորդանանի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Հայաստանին զինամթերք վաճառելու լուրից հետո
Ադրբեջանը ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. Նաղդալյան
թեգերը:
կալանք, Ծեծկռտուք, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայ, Մոսկվա

Գլխավոր թեմաներ