12:18 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Մարինա Կոխալին կասկածում են ամուսնու սպանության մեջ, թեև փորձաքննությունը դեռ չի պարզել նրա մահվան պատճառը։ Միայն մի բան է պարզ՝ տղամարդու մահվան պատճառը թմրանյութերի չարաշահումը չէ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Ռեփեր, Versus Battle-ի մասնակից Էնդի Կարտրայտի (Ուկրաինայի քաղաքացի է) կնոջը ձերբակալել են ամուսնու սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի կայքը։

Մարինա Կոխալը ձերբակալվել է Պետերբուրգում ամուսնուն մասնատելու կասկածանքով։ Կարտրայտի (իսկական անունը՝ Ալեքսանդ Յուշկո) մարմնի մասերը հայտնաբերվել են հինգ տոպրակի մեջ փաթաթված։ Կնոջ խոսքով՝ ամուսինը մահացել է չորս օր առաջ, ինքն անձամբ է մասնատել նրա մարմինը։ Տեղում առգրավվել են դանակ, խոհանոցային տախտակ և պլաստիկե թաս։

Կինն ասել է, որ ամուսնուն գտել է անգիտակից վիճակում, կողքին` ներարկիչ։ Նրա մասին հիշողությունը թմրամոլության մասին տեղեկությամբ չմթագնելու համար նա որոշել է կտոր-կտոր անել մարմինը։ Ավելի ուշ պարզվել է, որ ամուսնու մարմինը մասնատելու գործում Մարինա Կոխալին օգնել է վերջինիս մայրը։

Հարուցված է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1–ին մասին հատկանիշներով՝ «սպանություն»։

«Ներքին գործերի նախարարության շրջանային վարչության աշխատակիցների հետ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կասկածյալի հետ քննչական գործողություններ են իրականացվում, հետաքննությունը մտադիր է նրան կալանավորելու հայց ներկայացնել: Նշանակվել են դատական համալիր փորձաքննություններ։

Պարզվել է գլխատված դիակի ինքնությունը. չարենցավանցի կինը հաստատել է, որ իր ամուսինն է

Ըստ թեմայի

Սարսափելի սպանություն Մոսկվայում. կինը Վյաչեսլավ Զայցևի մոդելներից էր
Մոսկվայի հյուսիսում զանգվածային սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա
Զարհուրելի սպանություն Վանաձորում. որդին սպանել է մորը, մասնատել նրա մարմինը և այրել
թեգերը:
Սպանություն, Կին, ամուսին, տղամարդ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ