12:50 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Հակամարտության գոտում աշխատելու համար մրցանակներ են ստացել Ռուսաստանի, Սիրիայի ու Հնդկաստանի լրագրողներ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Khaled Alkhateb Memorial Awards 2020-ը RT հեռուստաալիքի միջազգային մրցանակ է, որը հանձնվում է ռազմական թղթակիցներին։ Այս տարի այն շահել են ՌԴ-ի, Հնդկաստանի ու Սիրիայի լրագրողներ։

«Մեր մրցանակը կարևորում է ռազմական թղթակիցների աշխատանքը։ Նրանք ամեն տարի տեսախցիկով ու խոսափողով մեկնում են թեժ կետեր։ Նրանց աշխատանքը չի դադարել նույնիսկ կորոնավիրուսի գլոբալ համաճարակի ժամանակ։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հայտեր են ուղարկել ու շնորհավորում ենք հաղթողներին», - ասել է RT-ի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Բելկինան։

Մոհամեդ Ալին` Սիրիայից, հաղթել է «Կարճ տեսանյութ» անվանակարգում` «Իդլիբում հրադադար է սկսվել» խորագրով ռեպորտաժի համար։ Այն պատմում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պայմանավորվածության արդյունքում Իդլիբում սկսված հրադադարի մասին։

«Երկար տեսանյութ» անվանակարգում հաղթել է Ալեքսանդր Կոնևիչը` Ռուսաստանից։ Նա ստացել է մրցանակը ռեպորտաժների շարքի համար, որը ներկայացնում է՝ ինչպես են ռուսաստանցի զինվորականներն օգնում իրենց գործընկերներին ու քաղաքացիական բնակչությանը հաղթահարել երկրում շարունակվող հակամարտության հետևանքները։

«Տեքստ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Հնդկաստանից Ռուչի Կումարի նյութը։ «Ինչու է Իրանը զանգվածային կերպով արտաքսում աֆղան փախստականներին» խորագրով նյութում խոսվում է այն ծանր պայմաններից, որում հայտնվում են փախստականները Աֆղանստանից։ Երկրի իշխանությունը տարեկան հարյուր հազարավոր մարդկանց է արտաքսում հայրենիք։

RT հեռուստաալիքի դիտումները YouTube–ում հատել են 10 միլիարդի շեմը

2018 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, ըստ որի` RT-ի համար աշխատող լրագրող Հալեդ Ալ Հատիպը հետմահու «Խիզախության համար» մեդալ է ստացել։ Մրցանակաբաշխությունը հենց նրա անունով է կոչվում։ Առաջին մրցանակաբաշխության ժամանակ մեդալը հանձնվել է նրա ընտանիքին։

«Կեմերովոյի հրդեհը». RT–ն 7-րդ անգամ ներկայացվել է Emmy հեղինակավոր մրցանակաբաշխությանը

Ըստ թեմայի

Անհայտ անձը դանակով հարձակվել է RT-ի թելավիվյան գրասենյակի վրա, կան մահացածներ
RT-ի լրագրողները ՒՊ-ի կողմից Թուրքիային նավթ վաճառելու ապացույցներ են ներկայացրել
RT-ի թղթակցին ձերբակալել են Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ
թեգերը:
Հնդկաստան, Սիրիա, Ռուսաստան, մրցանակաբաշխություն, մրցանակ, Լրագրող, RT–ի հեռուստաալիքներ

Գլխավոր թեմաներ