12:31 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Հումորիստը որոշել է ուժերը միանգամից մի քանի մարզաձևում փորձել։ Սակայն, ինչպես պարզվեց, կանոններ նրա համար գոյություն չունեն, նա խաղի այլընտրանքային տարբերակներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հումորիստ Միխայիլ Գալուստյանը սպորտային թեմայով մի շարք զվարճալի տեսանյութեր է ներկայացրել։ Նա կարծում է, որ Instagram–ի իր բաժանորդներին նոր ամպլուայով զարմացնել չի կարող, սակայն զվարճացնել կհաջողվի։

«Երբ Air Jorik–ը խաղահրապարակում է, օղակը երեք միավոր է պահանջում», – բասկետբոլի թեմայով տեսանյութին կից գրել է նա։

Զվարճալի ձևով գնդակը ցանց ուղարկող ցածրահասակ մորուքավոր բասկետբոլիստին օգտատերերն իսկապես  հավանել են։ Շատերը խոստովանել են, որ հիմա Air Jorik–ն իրենց սիրած հերոսն է։ Գտնվել են նաև հումորիստին «ծաղրողներ» ։

«Բնածին տաղանդ», «Բասկետբոլի արքա», «Օլիմպիադայի կարող է մեկնել», «Էլ ով, թե ոչ Միշա քեռին», «Գալուսջորդյանն է պարզապես», «Ախ, շայթան, Ջորդանը հեծկլտում է, նման հանճարի տեսնելով», «Շարունակություն եմ ուզում», – այսպիսի մեկնաբանություններ են գրել օգտատերերը։

«Ուզում ես սովորել կունգ–ֆո՞ւ, ուրեմն ես եմ քո մարզիչը». անսահման ծիծաղ Միշա Գալուստյանից

Հումորիստը ձեռք բերած հաջողություններով չսահմանափակվեց և որոշեց գրավել կունգ–ֆուի Օլիմպոսը։ Ավելին, առաջարկեց բաժանորդներին իր ելույթը #галустиндзя հեշթեգով ցուցադրել իրենց «սթորիներում», փոխարենը խոստացավ տարածել «լավագույն կունգ–ֆու պանդայի» տեսանյութը։ Գալուստյանը պատրաստ է ցանկացողներին սովորեցնել անհպում մարտի կանոնները, թեև, սկզբում անձամբ պետք է մի քանի հնարք սովորի։

«Սենսեյ Գալուստինձյա` անհպում մարտի ոսկե գոտու հաղթող», – տեսանյութին կից գրել է շոումենը։

Տեսանյութին արձագանքել են նաև աստղերը, մասնավորապես` երգիչ Տիմուր Ռոդրիգեզը, հումորիստ Մարինա Կրավեցը և ազատ ոճի չեմպիոն Մուրադ Նուհկադիևը։

«Շարքային» օգտատերերը նույնպես որոշել են հետ չմնալ և մեկնաբանություններ են գրել. «Հնդկական ֆիլմի զգացողություն է», «Պետք է ռուսական Մատրիցա նկարահանել», «Գալուստինձյա–Պոբեդինձյա»։

Հիշեցնենք, որ Գալուստյանը հանրաճանաչ դարձավ ՈւՀԱ–ի «Ուտամլյոննիե սոլնցեմ» թիմում իր մասնակցության տարիներին։ Նա նաև նկարահանվել է «Թեթևաբարո տատիկը», «Բնավորությամբ նվերը» և այլ ֆիլմերում։ Forbes–ի գնահատականով, Գալուստյանի կարողությունն այսօր տարեկան 2.2 մլն դոլարի է հասնում։

Ըստ թեմայի

«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար
Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է` ինչպես էին տարազով պարում Երևանում
Ինչպես է հնչում իսկական գինին․ Գալուստյանը նոր «հնարք» է ցուցադրել
թեգերը:
Instagram, զվարճալի տեսանյութ, սպորտ, Միխայիլ Գալուստյան

Գլխավոր թեմաներ