13:14 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
766 0 0

Ռուս դերասանուհին պատմել է, որ ամուսինը դեմ է իր լողազգեստով լուսանկարներին։ Նա հետևորդներից կառուցվածքը պահպանելու խորհուրդ է հարցրել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուս հայտնի դերասանուհի, «Ունիվեր» սերիալի աստղ Աննա Խիլկևիչը Instagram-ում լողազգեստով լուսանկար է հրապարակել և պատմել, թե ինչու նմանատիպ լուսանկարները դուր չեն գալիս իր ամուսնուն՝ Արթուր Վոլկովին (իրական ազգանունը՝ Մարտիրոսյան), և թե ինչպես է ինքը բացատրում իր «անհասկանալի կիրքը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Анна Хилькевич (@annakhilkevich)

«Ամուսինս ասում է՝ ինչ տարօրինակ կիրք ունես այսպիսի լուսանկարների հանդեպ։ Նա ուղղակի չի հասկանում,թե ինչպիսի դժվարությամբ է սա ինձ տրվում։ Գենետիկայի մասին կարելի է խոսել, երբ 20 տարեկան ես։ Իսկ երբ արդեն 30-ն անց ես և երկու երեխա ունես․․․ արդեն պետք է միջոցներ ձեռնարկել»,- այսպես է նա մակագրել լուսանկարը։

Հեռուստասերիալի աստղ Աննա Խիլկևիչը խոստովանել է, թե ինչու էր խանդում իր հայ ամուսնուն

Իր էջին հետևող «աչոնիկներին» Խիլկևիչը հարցել է, թե ինչպիսի գաղտնիքներ ու լայֆխակներ ունեն կազմվածքը պահպանելու համար՝ սպորտ, սնունդ, խնամք։ Հետևորդներն արձագանքել են նրա հարցմանը և տարբերակներ են առաջարկել՝ բազմաթիվ հաճոյախոսություններ շռայլելով դերասանուհուն։

Հայի գենն իրենն արեց. Աննա Խիլկևիչն առաջին անգամ ցույց է տվել փոքր դստերը

«Դե, տղամարդկանց համար նույնպես հեշտ չէ․ փորից ազատվելու համար ստիպված ենք չհանվել», «ավելի քիչ ուտել, ավելի շատ շարժում և սպորտ», «գրո՜ղը տանի, երկու երեխաների մայր է», «երևի թռչնակի պես ես ուտում», «ամուսինդ բախտավոր է», «ես էլ եմ ուզում այսքան կրքոտ լինել»,-գրել են հետևորդները։
Հիշեցնենք, որ Աննա Խիլկևիչը 2015թ-ին ամուսնացել է հայազգի ռուսասատանցի գործարար Արթուր Վոլկովի (Մարտիրոսյան) հետ։ Նույն տարում ծնվել է նրանց դուստրը՝ Արիանան։ Իսկ 2018թ-ի օգոստոսին լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ դուստրը՝ Մաշան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Анна Хилькевич (@annakhilkevich)

Ըստ թեմայի

Թուրքական սերիալի ճանաչված դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ
Հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի, ամուսնու և դստեր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 
Լավ լուր դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուների համար
Ռավշանա Կուրկովան հիվանդ չէ. դերասանուհին խոսել է դեմքի կապտուկների «ծագման» մասին
թեգերը:
Լուսանկար, Լողազգեստ, դերասանուհի, Ռուսաստան, ամուսին, հայ

Գլխավոր թեմաներ