14:00 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Դեսպանատանը հայտարարել են, որ Պետդեպարտամենտին «ծայրահեղ կերպով դուր չի գալիս տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների գոյությունը»:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Ռուսական քարոզչության» մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը կոչված է «խլացնել» ԱՄՆ-ի հետ համագործակցությունը վերսկսելու Մոսկվայի առաջարկները։ Նման  հայտարարություն է արել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտին առընթեր Գլոբալ փոխգործակցության կենտրոնը հրապարակել էր «ռուսական ապատեղեկատվության սյուների» մասին զեկույցը, որում համակարգվում է «ռուսական քարոզչության» հայեցակարգը: Այսպես են սահմանել, մասնավորապես, պետական ֆինանսավորմամբ գործող ռուսական լրատվամիջոցները։ Որպես ապատեղեկատվության օրինակներ բերվում են Sputnik-ի, ՌԻԱ Նովոստիի, RT-ի,  ՌԴ Առաջին ալիքի, «Ռոսիա 24»-ի և այլոց վերնագրերը:

Դեսպանատունը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին, որոնք «համարձակվել են քննադատել ԱՄՆ-ը», խորհուրդ է տվել նկատի ունենալ, որ նրանք «կարող են դառնալ մանրամասն ուսումնասիրության առարկա և ամենայն հավանականությամբ կդառնան», իսկ ամերիկյան սոցիալական ցանցերում նրանց ռեսուրսները կարող են արգելափակվել առանց պատճառների պարզաբանման։

Որոշված է` Չինաստանին կխեղդեն տասը հոգով. Ռուսաստանը կհրավիրվի՞

Դեսպանատունը հայտարարել է, որ «տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները վարկաբեկելու համար լուրջ ռեսուրսներ են ներգրավված»:

«Վաշինգտոնին հակասող ցանկացած ձայն հայտարարվում է «Կրեմլին» և ռուսական հատուկ ծառայություններին ծառայող ապատեղեկատվություն»,-նշել են դիվանագետները Facebook-ում հրապարակված մեկնաբանության մեջ։

Դեսպանատունը զեկույցում տեղ գտած անհեթեթ պնդումների օրինակներ է ներկայացրել։ Այսպես, «կառավարական պաշտոնական հանգույցներ» սյունակում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը գրանցել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն և «Խոսում է Մոսկվան» մասնավոր ռադիոկայանը։

«Եթե սա ամերիկացի գործընկերների՝ այդքան մանրամասն կառուցած շինության գագաթնակետն է, ապա այդ կառույցն ավելի շատ խաղաթղթե տնակի է նման»,-հայտարարել են դեսպանատնից»

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2021թ․-ին «Ռուսաստանի  կողմից տարածվող ապատեղեկատվությանն ու քարոզչությանը հակազդելու համար» 138 միլիոն դոլար է խնդրել։ Ավելի վաղ Կրեմլը և Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս հերքել են ապատեղեկատվություն տարածելու համար Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքները։

«Պետդեպի գրաքննությունը». Facebook–ն արգելափակել է RT–ի հանրահայտ նախագիծը

ԱՄՆ-ում գոյություն ունի արտասահմանյան հեռարձակման պետական գործակալություն՝ «Ամերիկայի Ձայնի» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի մայր կառույցը, որոնք Ռուսաստանի արդարադատության նախարարությունը այլ լրատվամիջոցների հետ միասին ընդգրկել է օտարերկրյա գործակալների ցանկում: Կազմակերպությունը, որը 1994 թվականից կոչվում էր «Հեռարձակման հարցերով կառավարիչների խորհուրդ» (BBG), 2018թ․-ին վերանվանվել է «ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալության(USAGM)»։ Դրա շրջանակում հեռուստահաղորդումներ են թողարկվում, բայց գրեթե բացառապես  առցանց հեռարձակման համար։ Գործակալությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի պետբյուջեից, 2017 թվականին դրա ծախսերը կազմել են 748 մլն դոլար:

ԱՄՆ–ն կօգնի Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ. Պետդեպը հատուկ խորհրդական կվարձի

Ըստ թեմայի

Հարձակվել են ռուսաստանցի լրագրողների վրա․ Մարիա Զախարովան դիմել է ԱՄՆ–ին
Սիրիայի հակամարտությունը․ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի «ձեռքերն արյունոտ են»
Թրամփը մտադիր է ԱՄՆ–ում արգելել TikTok–ը
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ