09:36 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (904)
254 0 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դստեր հետ պատվաստանյութը ստանալուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Պուտինը խոստովանել է, որ պատվաստումը ստանալուց հետո դուստրը ջերմություն է ունեցել։

«Առաջին պատվաստումից հետո ջերմությունը 38°С էր, հաջորդ օրը՝ 37°С-ից մի փոքր բարձր։ Եվ վերջ»,-ասել է Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել

Նախագահն ավելացրել է, որ դուստրը նաև երկրորդ պատվաստումն է ստացել, որից հետո կրկին ջերմությունը բարձրացել է։

«Բայց հետո ամեն ինչ անցավ։ Նա իրեն լավ է զգում»,-հստակեցրել է Պուտինը։

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Ռուսաստանի առաջնորդն ավելացրել է նաև, որ պատվաստումից հետո դստեր մոտ կորոնավիրուսի հակամարմինների քանակը բարձր է։

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիների համար շրջանառության մեջ կմտնի 2021թ․-ի հունվարի 1-ից։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 160-ով և հասել 40 593-ի

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)

Ըստ թեմայի

Ինչու է կորոնավիրուսը տարբեր կերպ դրսևորվում. բացատրում է վարակը հաղթահարած Կարեն Տոնոյանը
Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի իշխանությունը Սվանեթիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ