19:21 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի նոր փոփոխությունները այլ երկրներից ժամանած ուսանողներին հնարավորություն են տալիս լուծելու իրենց զբաղվածության խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովն այսօր կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik–ի հարցին, հայտնեց, որ Ռուսաստանում սովորող օտարերկրացի ուսանողներն այսուհետ կկարողանան աշխատել օրինական հիմունքով, դրա համար հատուկ թույլտվության կարիք չկա։

Օգոստոսի 5-ից ուժի մեջ են մտել «ՌԴ–ում օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն` օտարերկրացի ուսանողներին աշխատանքի տեղավորվելու համար անհրաժեշտ է միայն բուհից կամ քոլեջից տեղեկանք ներկայացնել, որը կհաստատի, որ ուսանողն իսկապես սովորում է Ռուսաստանում։

Առանց թղթաբանության ու հերթերի. ՌԴ–ն օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաներ կկիրառի

«Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն` օտարերկրացի ուսանողներին թույլատրվում է օրինական աշխատել», – ասաց Պրիմակովը` հավելելով, որ աշխատաշուկան ավելի հասանելի է դարձել, պատենտների համար վճարելու կարիք այլևս չկա։

Ռոսսոտրուդնիչեստվոն ՌԴ ԱԳՆ–ին ենթակա կառույց է, որը գործում է աշխարհի 81 երկրներում։ Դրանք մարդասիրական դեսպանատներ են, որոնց նպատակներից մեկը մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում երկկողմ հումանիտար համագործակցության զարգացումն է։

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում առկա իրավիճակը

Կազմակերպության պաշտոնական կայքի տվյալներով` ԱՊՀ–ի, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) գործերով դաշնային գործակալությունը ներկա պահին 97 ներկայացուցչություն ունի աշխարհի 80 երկրներում։ Ավելի վաղ պետական կառույցի ղեկավարը Էլեոնորա Միտրոֆանովան էր։

Հայաստանից ևս 400 մարդ է մեկնել Ռուսաստան

Ըստ թեմայի

Արայիկ Հարությունյանը հայտնեց` երբ կբացվեն դպրոցները
Կառավարությունը փոխում է զինծառայությունից տարկետում ստանալու կարգը
Ուսանողները արտերկրի կրթաթոշակառու են, բայց մեկնել չեն կարող․Զոհրաբյանը դիմել է Փաշինյանին
ԵՊՀ ռեկտորի խոսնակը հուսով է, որ նորերը չեն նմանվի նախորդներին
թեգերը:
աշխատանք, Ուսանող, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ