15:02 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
122 0 0

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» նոր ղեկավարն գործընկերներին հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նոր ղեկավարն գործընկերներին առաջարկել է հրաժարվել «փափուկ ուժ» տերմինից, քանի որ, ինչպես ինքն է խոստովանել, տանել չի կարողում այն։

«Ի սկզբանե կազմակերպության նպատակը ոչ թե ուժ կիրառելն էր, այլ միջազգային հարմարավետություն և հանգստություն ապահովելը։ Գործակալությունը մշակութային և կրթական ծրագրերի միջոցով բարենպաստ պայմաններ է ստեղծում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա գործընկեր պետությունների զարգացման համար»,– ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար, հեռուստալրագրող Եվգենի Պրիմակովն իր առցանց դասախոսության ընթացքում։

Պրիմակովի խոսքով` «Ռոսսոտրուդնիչեստվոն» հրաժարվում է նաև մարդասիրական ներկայության գաղափարից։ «Դա հին հայեցակարգ է, – իր որոշումը պարզաբանել է ղեկավարը։  Մարդասիրական ներկայությունից մենք պետք է անցնենք մարդասիրական ազդեցության, որի թույլ է տալիս պահպանել խաղաղությունը»։

Որպես ազդեցության օրինակ նա ներկայացրել է Բեյրութում տեղի ունեցածը, երբ գործակալությունն առաջին անգամ մասնակցեց տուժածներին օգնելու համար բժիշկների ուղարկման գործընթացին։ Տվյալ ակցիան Պրիմակովն անվանել է խորհրդանշական և հավելել, որ հենց նման միջոցառումներն են նպաստում, որպեսզի Ռուսաստանի նկատմամբ արտերկրում ավելի բարյացակամ վերաբերվեն։ Դրանք ցույց են տալիս, որ գործակալության գործողություններում որևէ ուժ չկա. միայն համերաշխության ձգտում է։

Նա նաև նշել է կազմակերպության ռեբրենդինգի անհրաժեշտությունը։ Ըստ նրա` «Ռոսսոտրուդնիչեստվո» անվանումը այդքան էլ երիտասարդական չէ և հասկանալի չէ ռուսերեն  չիմացող մարդկանց համար։ Այդ պատճառով կազմակերպությանը ռեբրենդինգ է պետք, և պետք է վերանվանել ոչ միայն բուն գերատեսչությունը, այլև Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնները (ԳՄՌԿ)։

 «ԳՄՌԿ–ն ընդհանրապես սարսափելի հապավում է, ինչպես և «Ռոսսոտրուդնիչեստվո» բառը։ Օտարերկրացին այն արտաբերել չի կարող», – ասում է Պրիմակովը։

Միևնույն ժամանակ գերատեսչությունը կպահպանի պաշտոնական` «ԱՊՀ–ի, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության գործերով դաշնային գործակալություն» անվանումը։

Հայաստանի և այլ երկրների ուսանողներին հանրակացարաններից չեն հանի․ «Ռոսսոտրուդնիչեստվո»

Փոխել է պետք միայն արտաքին բրենդը ոչ ռուսալեզու լսարանի համար։ Ռուսալեզու մարդկանց «Ռոսսոտրուդնիչեստվո» բառը չի վախեցնի։ Իսկ գործակալության համար նոր անվանում ստեղծելը բազմաթիվ ավելորդ  ծախսերի կհանգեցին` առնվազն ցուցատախտակների և պաշտոնական բլանկների փոփոխում։ Նրա խոսքով` այդ գումարները պետք է ծախսել ավելի օգտակար բանի վրա։

Նա չի նախատեսում նաև վարձել բրենդ–մենեջերների նոր հապավում ստեղծելու համար։ Դրա փոխարեն ուզում է բաց մրցույթ կազմակերպել, որպեսզի գործակալության անվանումը հորինեն այն ուսանողները, որոնք ժամանակին ռուսական բուհեր են ընդունվել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» միջոցով։ Ինչպես Պրիմակովն է պարզաբանում, նման որոշման տրամաբանությունն ակնհայտ է. ոչ ոք նախագծի համար բրենդի հայեցակարգն այդքան լավ չի զգա, որքան նախագծի անմիջական մասնակիցը։

Ըստ թեմայի

210 հայ ուսանող Ռուսաստանում անվճար կրթություն ստանալու հնարավորություն կունենան
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել
Ռուսաստանը պարզեցրել է օտարերկրացի ուսանողներին աշխատանքի վերցնելու գործընթացը
թեգերը:
«Ռոսսոտրուդնիչեստվո», անուն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ