03:27 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
229 0 0

Ամբողջ շրջանում միայն մի տեղացի կին է տանը հեռախոս ունեցել, հենց նա է շտապօգնություն ու միլիցայություն կանչել։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայտնի ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի մահվան պատճառ դարձած սարսափելի վթարի ականատեսը ողբերգության նոր մանրամասներ է ներկայացրել ՆՏՎ-ին։

Պարսլա անունով կինն ապրում է դեպքի վայրից 100 մետր հեռավորության վրա։ 1990 թվականի օգոստոսի 15-ին նա տեսել է՝ ինչպես է մեքենան հսկայական արագությամբ անցնում իր տան մոտով․ավտոմեքենան հանդիպակաց գիծ է դուրս եկել ու բախվել ավտոբուսին։

Այն ժամանակ ամբողջ տարածքում միայն Պարսլան հեռախոս ուներ։ Նա շտապօգնություն ու միլիցայություն է զանգել, օգնել է երգչի դին հանել վնասված մեքենայից։

«Մեքենան մտավ ավտոբուսի տակ, հարվածից շարժիչն ուռենու մոտ թռավ։ Բախումը սարսափելի էր։ Արդեն ոչնչով հնարավոր չէր օգնել», - ասել է Պարսլան։

Մեկ օր անց նա տեղացի քննիչներից նա իմացել է ավտովթարի պատճառը․Վիկտոր Ցոյի արյան մեջ 1,2 պրոմիլե ալկոհոլ է հայտնաբերվել։

«Իսկ հետո այդ ամենը ջնջեցին փաստաթղթերից։ Ասես նա լրիվ սթափ է եղել», - ասել է կինը։

Գործը վարող քննիչ Էրիկա Աշմանեն այժմ հրաժարվում է հարցազրույց տալ։ Եթե Ցոյը սթափ չի եղել, ու որևէ մեկը փորձել է թաքցնել դա, լրագրողների հետ խոսելու բացակայությունը լրիվ բացատրելի է։

Սակայն 1991 թվականին Էրիկա Աշմանեն շփվում էր լրագրողների հետ։ «Վիրաժ» ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ իր սուբյեկտիվ կարծիքով՝ Ցոյը ննջել է ղեկին։

Հանդիսատեսը սկզբում քարացել էր, իսկ հետո գոռում էր. Metallica–ն Մոսկվայում Ցոյ է երգել

Վիկտոր Ցոյի արվեստի երկրպագում «Ռոք-Պետրոգրադ» շարժման առաջնորդ Սերգեյ Եգլազինը ուսումնասիրել է քննության հասանելի նյութերն ու քննությունն անվերջ է համարում։ Նրա խոսքով՝ ՃՏՊ-ից հետո հայտնված սխեմաներում որոշ անհամապատասխանություն կա։ Հակասություններ կան նաև քննիչների արած եզրակացություններում։

«Իմ կարծիքով՝ քննությունը մինչև վերջ չի հասցվել, այդ պատճառով էլ տարբեր վարկածներ են առաջանում», - նշել է Ելգազինը։

«Կինո» խմբի առաջնորդը մահացել է 1990 թվականի օգոստոսի 15-ին Ռիգայի մոտակայքում, իր 28-ամյակից մեկ ամիս անց։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ցոյը քնել է ղեկին ու նրա «Մոսկվիչը» հանդիպակաց գիծ է դուրս եկել, որտեղ բախվել է «Իկարուս» ավտոբուսին։

Ըստ թեմայի

Վիսոցկու երևանյան համերգի գաղտնիքը, կամ նա արդեն ամեն ինչ ասել է քեզանից առաջ
Ժերար Դեպարդիեն ռուսերեն կերգի Վիսոցկու երգերը
Սկանդալ Վիսոցկու գերեզմանի հուշարձանի շուրջ. երգչի որդին պատասխանել է դերասանին
թեգերը:
Վիկտոր Ցոյ, Զոհ, ավտովթար, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ