04:42 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
171 0 0

Ինքնաթիռը, որով Նավալնին Տոմսկից թռչում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Այնտեղ նրան տեղափոխել են № 1 շտապօգնության հիվանդանոց:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է։ Տեղեկությունը հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿՊՀ) նախագահի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ալեքսեյը դեռ շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության ապարատին։ Նա կոմայի մեջ է, ծանր վիճակում։ Անալիզների արդյունքներ դեռ չկան», - գրել է Յարմիշն իր Twitter-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռը, որով հիմնադրամի ղեկավարը Տոմսկից թռչում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան տեղափոխել են № 1 շտապ բժշկական օգնության հիվանդանոց:

Առողջապահության նախարարության տարածաշրջանային կենտրոնից ՌԻԱ Նովոստիին ասել են, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր: Բուժման և ախտորոշման համար ներգրավված են տարբեր պրոֆիլների մասնագետներ։ ՆԳՆ ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ ոստիկանները հետաքննություն են սկսել։

ԿՊՀ -ում ենթադրում են, որ իրենց ղեկավարին թունավորել են` թեյին խառնելով ինչ-որ բան։ «Նա առավոտից միայն թեյ էր խմել։ Բժիշկներն ասում են, որ թույնն ավելի արագ է ներծծվում տաք հեղուկի միջոցով», — ասել է Յարմիշը։ Հիմնադրամի Տոմսկի ստորաբաժանման տվյալներով ՝ նախօրեին Նավալնին իրեն լավ էր զգում։

Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը հայտարարել է, որ վստահ չէ, որ սա թունավորում է, սակայն ամեն դեպքում այդ տարբերակը դիտարկվում է:

«Արմենիա» ռեստորանը Նավալնուց և մյուսներից դատարանով 241 հազար ռուբլի է վերցրել

ԿՊՀ -ն (Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը) Արդարադատության նախարարության կողմից ընդգրկվել է արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող ՀԿ-ների ռեեստրում:

Ըստ թեմայի

Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
«Ֆինանսական դաշինք»․ Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվում են դոլարից
թեգերը:
կոմա, Ալեքսեյ Նավալնի, ընդդիմություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ