02:53 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

«Պատրիոտ» ցուցասրահի կենտրոնում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» զորավարժարանում առաջիկա շաբաթներին թեժ է լինելու. միաժամանակ երկու միջազգային ռազմական միջոցառում է անցկացվելու:

Ալեքսեյ Ստեֆանով

Միջազգային բանակային խաղերն ու «Բանակ» ռազմատեխնիկական համաժողովն ավանդաբար տարբեր ժամանակ էին անցկացվում, սակայն այս տարի համավարակի պատճառով, իսկ գուցե նաև հյուրերի ու մասնակիցների հարմարավետության համար երկու միջոցառումներն էլ տեղի կունենան միաժամանակ: Միայն թե համաժողովը կավարտվի օգոստոսի 29-ին, իսկ խաղերը ՝ սեպտեմբերի 5-ին։

Առաջին իսկ օրը մերձմոսկովյան շրջանում հավաքվել էին 92 պատվիրակություններ (18 պետություն Ռուսաստան է գործուղել պաշտպանության նախարարներին և փոխնախարարներին): Խաղերի և համաժողովի պաշտոնական բացումից առաջ բոլոր մասնակից պետությունների դրոշները հանդիսավորությամբ անցկացրին «Պատրիոտ» զբոսայգու գլխավոր բեմի դիմացով։

Շոյգու․ «Երկրորդից սկսած՝ բոլոր տեղերը ձերն են»

«Այս տարի այս խոշոր միջոցառումները միաժամանակ են սկսվում, և վստահ եմ, որ դիտարժան ու հագեցած ծրագրերն այսպիսի համադրությունից միայն կշահեն»,-համաժողովի մասնակիցներին դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա ուղերձը հեռարձակվում էր «Պատրիոտ» զբոսայգու գլխավոր բեմի երկու կողմերում տեղակայված մեծ էկրաններին։ Պուտինի ելույթից հետո բեմ բարձրացան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Дмитрий Астахов
Միշուստինն ու Շոյգուն

«Համոզված եմ, որ բանակային խաղերի մասնակիցներին ու երկրպագուներին գունեղ և տեսարժան տոն է սպասում, իսկ համաժողովը կամրապնդի բացառիկ հարթակի իր կարգավիճակը։ Սա շահավետ պայմանագրերի ու նոր բիզնես-նախագծերի ստեղծման հարթակ է ստեղծագործ և բեկումնային գաղափարների համար, և որ ամենակարևորն է՝ շփման և ռազմատեխնիկական ոլորտում միջազգային համագործակցության զարգացման համար»,-ասաց Միխայիլ Միշուստինը։

Սերգեյ Շոյգուն շնորհակալություն հայտնեց օտարերկրյա պատվիրակություններին, որ նրանք այս դժվարին պահին հնարավորություն են գտել գալու և դիտելու ռուս զինագործների ձեռքբերումները, նաև այն ամենը, ինչը պաշտպանական արդյունաբերությունը կարող է անել առօրյա կյանքի համար, որպեսզի այն դառնա ավելի լավը, ավելի հեշտ, ավելի արդյունավետ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ «Բանակ» ռազմատեխնիկական համաժողովը դարձել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշորագույն ֆորումն աշխարհում: Եվ նախքան համաժողովի և խաղերի մեկնարկի մասին հայտարարելը, մրցույթին ժամանած բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց՝ միևնույն ժամանակ կատակելով. «Երկրորդից սկսած բոլոր տեղերը ձերն են»։

Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

Այնուհետև պաշտոնական միջոցառումները տեղափոխվեցին «Ալաբինո» զորավարժարան, որտեղ տեղափոխվեցին նաև բարձրագույն հրամանատարությունը և տարբեր երկրների պաշտպանության նախարարները, ինչպես նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ալաբինոյում» հանդիսատեսի համար ցուցադրական ելույթներ էին կազմակերպել «Ստրիժիի», «Ռուսսկիե վիտյազիի», «Բերկուտիի» անձնակազմերը և 16 երկրների տանկային ստորաբաժանումները։ Դրանց թվում էին Աբխազիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Հարավային Օսեթիայից ՌԴ մեկնած զինվորականները։

Տանկիստները տանկի փողով նկարեցին տանկի ուրվագիծը, պտույտներ արեցին փողին կապված ջրով լի սափորով, մեխեր խփեցին փայտին։ Իսկ արդեն «Տանկային բիաթլոն» մրցույթի մեկնարկից առաջ չմոռացան Հաղթանակի 75-ամյակը՝ չորս Տ-34 տանկեր ցուցադրական ելույթներ ունեցան։

«Կանտեմիրովեց», «Դմիտրի Դոնսկոյ», «Ազատագրիչ» և «Կործանիչ» անվանումները կրող տանկերը զորավարժարանում անցան գրեթե նույն տարածությունը, որը պետք է անցնեին չորս երկրների՝ Բելառուսի, Ադրբեջանի, Չինաստանի և Սերբիայի թիմերը։

Դա մրցույթի առաջին դիվիզիոնի մուտքն էր։ Հաղթեց Չինաստանը, որն ավանդաբար եկել էր իր տանկով (ժամանակը՝ 19։20)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսի թիմը (21:57), երրորդը՝ Ադրբեջանը (22:31), չորրորդը՝ Սերբիան (29:59)։

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

«Տանկային բիաթլոնի» առաջին օրվա ավարտից հետո ՌԴ Զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Իվան Բուվալցևը ասաց, որ «Բանակային խաղերը» անցկացվում են Ռուսաստանի տարբեր շրջաններում և հինգ տարբեր երկրներում (ընդամենը 158 թիմ՝ 32 պետություններից), բայց անձամբ իր համար ամենահետաքրքիր մրցույթը տանկիստների ելույթներն են:

«Առջևում ևս երկու շաբաթ հետաքրքիր պայքար է լինելու, և ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ շարունակել ներկա լինել, երկրպագել մեր թիմին... լավ, կամ էլ մյուս թիմերին։ Եվ հաջողություն եմ մաղթում այս դժվարին պայքարում»,-ասաց Իվան Բուվալցևը։

Առաջին օրն ավարտվեց ուշ երեկոյան տոնական մեծ համերգով, որը նվիրված էր բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ՌԴ Զինված ուժերի Գլխավոր տաճարի և «Հիշատակի ճանապարհ» թանգարանային համալիրի ստեղծմանն ու կառուցմանը:

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

Ըստ թեմայի

Ինչ տեղի կունենա ջերմամիջուկային ռումբի հետ, եթե F-35-ի պոչի մասը թռիչքի սկզբում պոկվի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

Գլխավոր թեմաներ