18:55 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղար Օլեգ Վրամովը կարծում է, որ ԱՄՆ-ը հնարովի պատրվակներով  ավելացնում է կիբեր-հարձակումների հնարավորությունները Ռուսաստանի վրա, ուստի Մոսկվան պետք է պաշտպանական միջոցներ ձեռնարկի:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուժեղացնում են հետախուզական և ապակառուցողական գործողությունները այլ երկրների կիբեռտարածքում։ Տեղեկությունը, «Ռիա նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։

«Իսկ մյուս (կողմից - խմբ․) Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանն են հայտարարում կիբեռսպառնալիքների հիմնական աղբյուրների մասին»,-ասել է նա։

Ըստ Խրամով՝ ԱՄՆ-ը «նպատակաուղղված կերպով մեդիապատկեր է ձևավորում», որի նպատակն է միջազգային հանրության աչքում արդարացնել ցանկացած հետագա գործողություն, այդ թվում՝ ուժային բնույթի։

Նրա խոսքով՝ «տեղեկատվական ոլորտում դիմակայության արհեստական սրման» արդյունք է դառնում լարվածությունը միջազգային հարաբերություններում, համաշխարհային տնտեսության զարգացման արգելակումը՝ պատժամիջոցների հետևանքով, ինչպես նաև վստահության խարխլումը առհասարակ թվայնացման գործընթացների հանդեպ:

Հայաստանը համաշխարհային կիբեռպատերազմում պաշտպանվողի դերում է

«Նման պայմաններում զարմանալի չէ, որ պետությունները թվային ինքնաբավության հասնելու գիծն են բռնել։ Այն ուղղակիորեն բխում է թվային դարաշրջանում պետության ինքնիշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից»,-նշել է Խրամովը։

Նա ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող կիբեռհարձակումների զգալի թվի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։

«Վնասակար ակտիվության վիճակագրության մեջ ամերիկացիները զգալի կերպով առաջ են անցնում մյուսներից․ 2016-2019 թվականներին՝ 40-75%՝ կախված վնասաբեր ազդեցությունների տեսակից»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ «այդ վիճակագրության ընդամենը 2-7%-ն է բաժին ընկնում Ռուսաստանին։

«Այս տվյալները, որոնք Արևմուտքում չեն բարձրաձայնում և բաց հասանելիություն չունեն, ցանկացած ողջամիտ մարդու համար ակնհայտ ցույց են տալիս կիբեռտարածքում ռուսական տոտալ սպառնալիքի մասին թեզի անճարությունը»,-ասել է ՌԴ ԱԽ փոխքարտուղարը։

Խրամով կարծում է, որ ԱՄՆ-ն հնարովի պատրվակներով  ավելացնում է կիբեռհարձակումների հնարավորությունները Ռուսաստանի վրա, ուստի Մոսկվան պետք է պաշտպանական միջոցներ ձեռնարկի։

«Վերջին նմանատիպ ակցիաներից, մասնավորապես, կարելի է նշել 2019 թ․-ի հոկտեմբերին Վրաստանի պետական մարմինների և ԶԼՄ-ների վրա կիբեռգրոհների համար Ռուսաստանի հասցեին անապացույց մեղադրանքների առաջադրման փաստը»,-ասել է նա։

Ճիշտ նույնկերպ, Խրամովի խոսքով, «աղմուկ էին բարձրացնում նաև Չեխիայի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված առողջապահության օբյեկտների վրա անմարդկային հարձակումների շուրջ»։

««Ռուս ցանցահեններին» փորձում են վերագրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մշակողների ցանցերին հասանելիություն ստանալու փորձերի համար։Այս խնդիրը «փոխառությունների դրամ» է դարձել ամերիկյան քաղաքական էլիտաների սրված հակամարտություններում»,-նկատել է ԱԽ փոխքարտուղարը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է գաղտնի կիբեռգրոհ սկսել ռուսական Ինտերնետ-հետազոտությունների գործակալության դեմ, որը ամերիկյան հատուկ ծառայությունները, առանց ապացույցներ ներկայացնելու, որակել են տեղեկություններ տարածող գործակալություն:

Հայաստանը «Վայրի Արևմուտք» է. փորձագետը՝ բանկերի վրա իրականացված հաքերային հարձակումների մասին

«Այդ գրոհի փաստը Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն հաստատեց վերջերս, «The Washington Post» պարբերականին տված հարցազրույցում»,-պարզաբանել է Խրամովը։

Մինչդեռ, Խրամովը վստահ է՝ 2018թ․-ին ԱՄՆ-ի նախագահը ԿՀՎ-ին(CIA) օժտել է ընդլայնված լիազորություններով` կիբեռտարածությունում հարձակողական գործողություններ իրականացնելու համար, ներառյալ՝ հակառակորդի ենթակառուցվածքների շարքից դուրս բերումը:

Այս ամենը, նրա կարծիքով, պաշտպանական միջոցների անհրաժեշտություն է թելադրում՝ Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության սկզբունքների և ՌԴ օրենսդրության դրույթներին համապատասխան։

Ըստ թեմայի

Կիբեռանվտանգության հույսը միայն Աստծու սերվերի վրա մի դրեք. հարձակումները պերմանենտ են
Հայերը կիբեռսպորտում, կամ վիրտուալ դաժանությունը` գումար վաստակելու իրական միջոց
Կիբեռհանցագործներն օգտվում են կորոնավիրուսային իրավիճակից. «ֆիշինգի» զոհերն ավելացել են
Միլիոններ է վաստակել համակարգչային խաղով․ հայը Ռուսաստանի կիբեռմարզիկների թոփ հնգյակում է
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, կիբեռանվտանգություն, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ