23:06 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ինչպես է Բելառուսն ընդունում ՌԴ–ի դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել, որ ռուսական զորքը Բելառուս մտցնելու անհրաժեշտություն առայժմ չկա։

Նա վստահեցրել է, որ Մինսկը համակարծիք է այս հարցում։

«Բելառուսը մեզ շատ մոտ, միգուցե ամենամոտ երկիրն է։ Ե՛վ էթնիկ առումով է ամենամոտը, և՛ լեզվական, և՛ մշակութային, հոգևոր առումով»,– ասել է ՌԴ նախագահը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Բելառուսը պաշտպանության և ազգային անվտանգության հարցում փոխադարձ աջակցության պայմանավորվածություններ ունեն: Ռուսաստանը իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել Բելառուսին աջակցելու համար, Ընդ որում` դա արվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով, ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

«Այն (ուժայինների ռեզերվը - խմբ.) չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ ծայրահեղական տարրերը, թաքնվելով քաղաքական կարգախոսների տակ, չեն հատի որոշակի սահմաններ, չեն անցնի ավազակության, չեն սկսի հրկիզել մեքենաները, տները, բանկերը, չեն փորձի գրավել վարչական շենքերը և այլն»,– ընդգծել է նա:

Ռուսաստանը ելնում է այն համոզմունքից, որ Բելառուսի բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։

Ի՞նչ կլինի, եթե խոշոր քաղաքները չենթարկվեն Լուկաշենկոյի կամքին. Սարգսյանը` Բելառուսի մասին

Օգոստոսի 9-ից Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում: Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով ՝ մահացել են բողոքի ակցիայի երկու մասնակիցներ։

«Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ». Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել բելառուսցիներին

Ըստ թեմայի

Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել
Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարական է տվել. նա ցուցարարների կողմից էր հանդես եկել
Լուկաշենկոն բողոքի ակցիայի վայր է գնացել. նա ուղղաթիռից իջել է ինքնաձիգը ձեռքին. տեսանյութ
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Վլադիմիր Պուտին, Բելառուս, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ