10:52 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Ձերբակալվածները կապ ունեն մի հանցավոր խմբի հետ, որի անդամներն արդեն դատապարտվել են Սիրիայում ահաբեկիչներին ֆինանսավորելու համար:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները 6 մարդու են ձերբակալել, որոնք «Իսլամական պետության» *  ակտիվիստների համար գումար էին հավաքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Դաղստանում, Կրասնոյարսկի երկրամասում և Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերել են հաղորդակցման միջոցներ և վճարային կտրոններ։

Հետաքննության համաձայն` նրանք կապված են այն հանցավոր խմբի հետ, որի անդամներն արդեն դատապարտվել են Սիրիայում ահաբեկիչներին ֆինանսավորելու համար:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով ՝ խումբը գործել է 2016-ից մինչև 2017-ի հունիս: Այդ ընթացքում խմբի անդամները հավաքել են առնվազն կես միլիոն ռուբլի։

Հատուկ օպերացիա․ ՌԴ ԱԴԾ–ն գրոհայինների հավաքագրման կայան է չեզոքացրել

Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական գործունեությանն աջակցելու» հոդվածով։

* «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

Ըստ թեմայի

Բեյրութի պայթյունն ու մեծ քաղաքականությունը. որքանով է հավանական ահաբեկչության վարկածը
Հայ ֆիզիկոսի ներկայացրած նոր տեխնոլոգիան կպայքարի միջուկային ահաբեկչության դեմ
Մեր օրերում ահաբեկչությունը նաև հիբրիդային պատերազմների մի դրսևորում է. Միրզոյան
թեգերը:
Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Ահաբեկչություն, ահաբեկիչ, Մոսկվա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ