21:46 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
419 0 0

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը չորս անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ականատեսի խոսքով ՝ ռեստորանի հայ շեֆ խոհարարի մատները կտրել են:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Նաբերեժնի Չելնիի հայկական «Շաուրմա» արագ սննդի կետում արտառոց դեպք է գրանցվել: Տուժել է հատկապես ռեստորանի շեֆ խոհարարը։ Այս մասին հաղորդում է kazanfirst.ru կայքը:

Ըստ տեղեկության՝ բանդան ներխուժել է արագ սննդի կետ, աշխատակիցներին պառկեցրել հատակին ու սկսել կրակել: Այս պահին հետախուզվում են միջադեպի չորս մասնակիցները ՝ Գալին Գեորգիին, Տերենտև Դանիլը, Մուստաֆին Ռամիլը և Ուշակով Մաքսիմը: Նրանք կոտրել են արագ սննդի կետի գույքն ու սարքավորումները:

Միջադեպը տեսագրել է ավտոմեքենաներից մեկի տեսախցիկը։ Վարորդը մեքենայում նստած` հանգամանալից պատմում է կատարվածը։ Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ հայ խոհարարը հավի մսի փոխարեն խոզի միս է տվել ադրբեջանցուն:Վերջինս էլ որպես պատիժ` կացնով կտրել է խոհարարի մատները։

Նշենք, որ սոցցանցային օգտատերերը մեղադրում են լրատվամիջոցին ապատեղեկատվություն տարածելու համար և նշում, որ միջադեպի մասնակիցների մեջ ադրբեջանցիներ չկան։

Sputnik Արմենիային Ռուսաստանի հայերի միությունից հայտնեցին, որ կապի մեջ են ինչպես Թաթարստանում, այնպես էլ Մոսկվայում համապատասխան գերատեսչությունների հետ։ Միությունը նույնպես չհաստատեց խոհարարի մատները կտրելու լուրը։

«Վստահ ենք, որ այս վայրի միջադեպի բոլոր մեղավորները քրեական պատիժ կկրեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան»,–ասացին միությունից։

Հարուցվել է քրեական գործ։ Կան ձերբակալվածներ։ Վստահ են, որ այս միջադեպի բոլոր մեղավորները քրեական պատիժ կկրեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան:

Ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցել հայերին. Սարկիսովը հայտարարել է, որ ինքը դա կանի

Ըստ թեմայի

Մոսկվայում հարձակվել են հայերի վրա. մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել
Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների հուզական արձագանքն էսկալացիայի հետևանք է. Պեսկով
թեգերը:
Տուժածներ, խոհարար, հայեր, հայ, Ռեստորան, ադրբեջանցի, Ադրբեջան, Ռուսաստան, կրակոց

Գլխավոր թեմաներ