19:13 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Հայաստանում ծնված Գեորգի Մելքոնյանը Մոսկվայի օրվա կապակցությամբ Sputnik–ին պատմել է` ինչու է որոշել տեղափոխվել Ռուսաստանի մայրաքաղաք և ինչպես է յուրային դարձել այնտեղ։

Դանարա Կուրմանովա, Sputnik

Մոսկվան տոնում է տարեդարձը. սեպտեմբերի 5-ին քաղաքը դարձավ 873 տարեկան։ Այս տարի Ռուսաստանի մայրաքաղաքն առաջին անգամ համալրեց աշխարհի լավագույն քաղաքների ցանկը` առաջ անցնելով Բարսելոնայից և Դուբայից։ Մեգապոլիսին հինգերորդ տեղը բերեց «Բնակության վայր» ցուցանիշի բարելավումը։

ՌԴ ՆԳՆ տվյալներով` 2019 թվականի ընթացքում ՌԴ մայրաքաղաքում օտարերկրացիների թիվն աճել է 15%–ով և կազմել 1.6 մլն մարդ։ Եկվորների մեծ մասը ԽՍՀՄ նախկին երկրների քաղաքացիներ են։ Ընդ որում` աշխատանքային միգրացիան տեղափոխման ամենատարածված պատճառը չէ։ Շատերը սովորելու նպատակով են Մոսկվա մեկնում և ընդմիշտ մնում այնտեղ։

Մոսկվայի օրվա կապակցությամբ Sputnik–ը պատմում է պրոֆեսոր Գեորգի Մելքոնյանի մասին, որը ժամանակին Հայաստանից տեղափոխվել է ՌԴ մայրաքաղաք և ամեն օր ավելի լավն է դարձնում այն։

Գեորգի Մելքոնյանը պայքարում է COVID-19–ի դեմ

Վիրաբույժի աշխատանքը կատարյալ է բուռն խառնվածքի տեր մարդկանց համար. վիրահատություն ես իրականացնում և անմիջապես տեսնում արդյունքը։ Այդպես է կարծում վիրաբույժ և պրոֆեսոր Գեորգի Մելքոնյանը, որը նաև Եկատերինա II կայսրուհու օրոք հիմնադրված լեգենդար Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկն է։

Выходцы из стран бывшего СССР ко Дню Москвы: Георгий Мелконян
© Photo : из личного архива Данары Курмановой
Գեորգի Մելքոնյան

«Ավարտել եմ Երևանի բժշկական համալսարանն ու անմիջապես մեկնել Մոսկվա` օրդինատուրա ընդունվելու, – պատմում է նա։ – Հասկանում էի, որ Մոսկվայում ամեն ինչ առաջատար է, այդ թվում` բժշկությունը, վիրահատություններն ու պրակտիկան էլ ավելի շատ կլինեն, այն, ինչ անհրաժեշտ է երիտասարդ մասնագետներին փորձ ձեռք բերելու համար»։

Օրդինատուրայից հետո նա ընդունվեց ասպիրանտուրա, այնուհետև դարձավ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ։ Զուգահեռաբար պաշտպանեց դոկտորականը, պրոֆեսորի կոչում ստացավ և ստաժավորման մեկնեց արտերկիր` Հարավային Կորեայից մինչև Իսպանիա։ Թեև նա անգլերեն գիտի, բայց բժիշկ Մելքոնյանը հեռավոր արտասահմանի որևէ երկիր տեղափոխվելու ձգտում չունի։

–Միակ բանը, որ մտածում եմ արտերկրում գտնվելիս, պետք է տեսնել` ինչ նոր բան ունեն նրանք, ինչը կարելի է ընդօրինակել, ինչը կարող ենք կիրառել մեր պրակտիկայում, – մտորում է նա։

Սակայն միջազգային կոնֆերանսների ժամանակ Գեորգի Մելքոնյանը ավելի հաճախ իր փորձն է մյուսներին փոխանցում։ 2018 թվականին Պավլովյան հիվանդանոցը նրա ղեկավարությամբ էր պատրաստվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

 Российские врачи после возвращения получили дипломы от Георгия Мелконяна
© Photo : Из архива Георгия Мелконяна
Գեորգի Մելքոնյան

–Այլ կլինիկաների հետ մեկտեղ մենք պետք է օգնություն ցուցաբերեինք, եթե մարզադաշտում որևէ մեկի ինքնազգացողությունը վատանար,– պարզաբանում է Գեորգի Գենադևիչը։ – ամենահետաքրքիր պացիենտն այդ ժամանակ դարձավ Բրազիլիայի երկրպագուն. 82-ամյա տղամարդուն մեր կլինիկա տեղափոխեցին ճնշման պատճառով։ Բայց նա անգլերեն չգիտեր, բնականաբար ռուսերեն` նույնպես։ Բարեբախտաբար, մեր աշխատակիցներից մեկը պորտուգալերեն է խոսում, մենք կարողացանք շփում հաստատել, և ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։

Գեորգի Մելքոնյանը կարծում է, որ համավարակի շրջանում հիվանդանոցի բոլոր բժիշկները հասկացան, թե իրենց մասնագիտությունը որքան է նման ռազմական գործին։

–Անհրաժեշտ էր արագ համակարգվել և ճիշտ որոշումներ ընդունել, բժշկության մեջ հապաղումները վտանգավոր են, – ասում է պրոֆեսորը։ – Ապրիլի վերջին մեր հիվանդանոցն ամբողջությամբ վերապրոֆիլավորեցին կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին բուժելու համար։ Նոր հիվանդություն է, և հանկարծ 93 տարեկան պացիենտ է ընդունվում, որը սրտանոթային համակարգի համալիր խնդիրներ ունի, կարճ ասած, շանսերը քիչ էին։ Բայց մենք կարողացանք նրան փրկել։ Այո, նա ավելի քան մեկ ամիս պառկած էր մեզ մոտ, սակայն մենք կարողացանք նրան բուժել առանց թոքերի արհեստական շնչառության սարքին միացնելու։

Բժիշկ Մելքոնյանի կարծիքով` նման պահերն են որոշում բժշկության ապագան։

–Վերլուծելով բժշկական գործունեությունը` մենք կարող ենք տվյալներ ստանալ, որոնք բուժման գործընթացի նոր ըմբռնում են բերում, – ասում է Գեորգի Մելքոնյանը։ – Կարևոր է այդ բացահայտումների մասին պատմել երիտասարդներին, որպեսզի հետագայում մեզ բժիշկների արժանի սերունդ փոխարինի։

Այդ նպատակով նախանցած տարի պրոֆեսորը հարազատ Հայաստանում ԱՊՀ երկրների վիրաբույժների լիակազմ ժողով կազմակերպեց։

–Արձագանքը միջոցառումից հետո միայն դրական էր, այնպես որ մեր բոլոր գործընկերներն ու երկրները պետք է մնան կապի մեջ,– ասում է բժիշկ Մելքոնյանը։

Նա հուսով է, որ համավարակից հետո էլ կշարունակեն պարբերաբար նման գիտական միջոցառումներ կազմակերպել Երևանում։

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Ըստ թեմայի

Երեք բժշկական կենտրոններում կփակվեն կորոնավիրուսային բաժանմունքները. ԱՆ
Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին
«Ես հեչ պատահական մարդ չեմ». Հովհաննես Մադոյանը` իր և «Նորք» ինֆեկցիոնի բժիշկների մասին
թեգերը:
բժիշկ, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ