11:56 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Նարգիզը կարծում է, որ Եֆրեմովը պետք է բանտ նստի, քանի որ մարդ է սպանել, իսկ առողջական խնդիրներն արդարացում չեն։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի երգչուհի Նարգիզը մեկնաբանել է ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ մահացու ավտովթարի գործով դատավարությունը։ НТВ հեռուստաալիքի եթերում երգչուհին հայտարարել է, որ սկզբում խղճում էր դերասանին, բայց հիմա այդ ամբողջ պատմությունը վերածվում է ինչ-որ խեղկատակության։

 «Դատական նիստերի ժամանակ Միխայիլ Եֆրեմովը կոպտում է տուժածների ազգականներին, երբ նայում ու տեսնում եմ, թե ինչպես է նա նստում դատական նիստերին...»,-ասել է Նարգիզը` ավելացնելով, որ նրա տեղը բանտում է։

Նրա կարծիքով՝ առողջական խնդիրները Եֆրեմովին չեն ազատում պատասխանատվությունից։ Նարգիզը նաև խոստովանել է, որ թեև իր համար տհաճ է հետևել այդ դատավարությանը, սակայն չի կարողանում չհետևել։

Ավելի վաղ՝ օգոստոսի 11-ին, արտիստը դատարանի դահլիճում վատ էր զգացել։ Նրան տեղափոխել էին Բոտկինի հիվանդանոց՝ Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի գործով լսումից առաջ։ Նախնական տվյալներով՝ Եֆրեմովին ծանր վիճակում տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում էին ախտորոշել։ Սակայն օգոստոսի 15-ին նրան դուրս են գրել։

Եֆրեմովի դեմ քրեական գործը վերաբերում է հունիսի 8-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարին: Քննության վարկածով՝ դերասանը Jeep Grand Cherokee մեքենայի ղեկին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Լադային»:

«Լադայի» վարորդը՝ ինտերնետ-խանութի առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց մահացել է հիվանդանոցում: Վթարի պահին դերասանը ավտոմեքենային ղեկին է եղել հարբած վիճակում։

Դերասան Միխայիլ Եֆրեմովն ընդունել է, որ մահացու վթարի մեղավորն ինքն է

Սպասվում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը կհրապարակի արտիստի դատավճիռը։ Մեղադրող կողմը դերասանի համար պահանջում է 11 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում` բացատրելով այդ պահանջը նրանով, որ դերասանի վարքը հնարավոր չի լինի ուղղել՝ առանց նրան հասարակությունից մեկուսացնելու։

Եֆրեմովի փաստաբանը դատարանում պնդում էր, որպեսզի իր պաշտպանյալին չզրկեն ազատությունից և ուղարկեն «գաղութ-ավան»։ Այս պահին Եֆրեմովը տնային կալանքի տակ է։

Ըստ թեմայի

Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է
Եռաբլուրում շիրմաքարերին հայտնված հետքերը մոմավառության հետևանք չեն. ՀՅԴ ՀԵՄ–ի հերքումը
Նարգիզը դատի կտա Վլադիմիր Ժիրինովսկուն
թեգերը:
Բանտ, ավտովթար, Դատարան, դատ, Նարգիզ Զակիրովա, Միխայիլ Եֆրեմով

Գլխավոր թեմաներ