00:08 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Որոնումների համար օպերատիվ շտաբ է ստեղծվել։ Փրկարարական գործողություններին 64 մարդ և 12 միավոր տեխնիկա է ներգրավված։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. 3 մեծահասակից և 8 երեխայից բաղկացած խումբը կորել է Սոչիի լեռներում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները, հղում անելով երկրի ԱԻՆ–ին։

Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.25–ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ 11 հոգանոց խումբը գտնվում է Սոչիում և հարազատների հետ կապի դուրս չի գալիս։

Պարզվել է, որ 11 հոգանոց չգրանցված խումբը, այդ թվում 9-16 տարեկան 8 երեխա, սեպտեմբերի 6-ի առավոտյան դուրս է եկել Էստո–Սադոկ գյուղից լեռնանտառային տեղանք` Ռոզա Խուտորի հարավային լանջին գտնվող Ռոզա Պիկ դիտակետի լճի մոտ (2320 մետր բարձրություն) և չի վերադարձել։

Որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

Դսեղում զբոսաշրջիկներից մեկը կորցրել է ճանապարհը. որտե՞ղ են հայտնաբերել կնոջը

Սեպտեմբերի 7-ի ժամը 01:27–ի դրությամբ գծանշված երթուղիների և Ռոզա Խուտոր լեռնադահուկային զբոսավայրի լճերի ափերին իրականացրած որոնումները արդյունք չեն տվել։ Սոչիում որոնողափրկարարական աշխատանքների համար ժամը 02:05–ին օպերատիվ շտաբ է ստեղվել։ Նախատեսվում է աշխատանքներին ներգրավել նաև շներ ու ձիեր` դժվարամատչելի տեղանքներում որոնումներ իրականացնելու համար։

Որոնողափրկարարական աշխատանքներում ընդհանուր առմամբ 64 մարդ և 12 միավոր տեխնիկա է ներգրավված։

Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ

Ըստ թեմայի

«Գիտե՞ք` ինչքան տուրիստ ա գալիս, էս պատի մոտ նկարվում». ֆիրդուսցիների այսօրվա կյանքը
Կորոնավիրուսը չի խանգարել Տավուշի տուրիստական հոսքերին
Էպիլեպսիայով հիվանդ աղջնակի կորչելը հանելուկ է գյուղի համար. ինչպե՞ս է եղել. մանրամասներ
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ