13:38 21 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կնոջ մեկնաբանությունը դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես Սոչիի բնակիչների շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբեր — Sputnik. Ճանաչված երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը ՝ Տատյանա Բրուխունովան, որն ամուսնու հետ իր հանգիստն է վայելում Սև ծովի ափին, Instagram-ի իր էջում  խոստովանել է, որ Սև ծովում չի լողում, ինչը օգտատերերին զայրացրել է։

«Ռուսաստանում ես Սև ծովում չեմ լողում։ Ցուրտ է, իսկ ջուրը` կեղտոտ», - գրել է նա` ի պատասխան այն հարցին, թե ինչու այդպես էլ չայցելեց լողափ։

View this post on Instagram

#details

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

Պետրոսյանի երիտասարդ կնոջ պատասխանը քննադատությունների առիթ է դարձել և դժգոհություն առաջացրել  հատկապես Սոչիի բնակիչների շրջանում։

«Իմ կարծիքով` գնալ ծով, բայց լողալ լողավազանում, տարօրինակ է», - գրել է հետևորդներից մեկը:

Որոշ օգտատերեր նշել են, որ Բրուխունովան կարող էր ավելի կոռեկտ լինել։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա բաժանվեց չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել էր 30 տարի։

Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան որդի ունեն, բայց կողմերից ոչ մեկն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորյան։

Ըստ թեմայի

«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ
թեգերը:
Սև ծով, Տատյանա Բրուխունովա, Արձակուրդ, Սոչի, Կին, Եվգենի Պետրոսյան

Գլխավոր թեմաներ