21:59 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Մոսկվան համոզված է, որ Բեռլինն արգելակում է «Նավալնու գործով» ռուս բժիշկների երկխոսությունը գերմանացի գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ապակառուցողական է համարում քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։ 

«Անհիմն հարձակումները Ռուսաստանի վրա շարունակվում են։ Զանգվածային ապատեղակատվական արշավն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ դրա նախաձեռնողները հիմնական խնդիրը տեսնում են ոչ թե Նավալնու առողջական վիճակի մասին հոգ տանելու և հոսպիտալացման իրական պատճառները պարզելու մեջ, այլ պատժամիջոցային տրամադրությունների մոբիլիզացիայի», – գրված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ «Նավալնու գործով» ԳԴՀ–ից տվյալների բացակայության պարագայում «այդ գործի շուրջ հիստերիայի լարումը միայն աճում է»։

«Շեշտում ենք, որ ռուս բժիշկները ևս առաջարկում են ամուր երկխոսություն հաստատել գերմանացի գործընկերների հետ` քննարկելու Ռուսաստանում և Գերմանիայում Նավալնու վիճակի մասին առկա տվյալները։ Ցավոք, գերմանական կողմն արգելակում է այդ գործընթացը», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

G7 երկրները Ռուսաստանին կոչ են անում հրատապ պարզաբանել, թե ով է պատասխանատու Ալեքսեյ Նավալնու «թունավորման» համար և մեղավորներին պատասխանատվության կանչել, ասվում է այդ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանը Բեռլինին կոչ է անում արագ արձագանքել Նավալնու վերաբերյալ հարցումներին. Զախարովա

Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա տանող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ավելի ուշ ընդդիմադիրին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն իբր թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի: ՌԴ ԱԳՆ-ում, մեկնաբանելով գերմանական կառավարության հայտարարությունը, նշել են, որ ռուսական կողմը սպասում է Գերմանիայի պատասխանին:

Ալեքսեյ Նավալնին դուրս է եկել կոմայից. նա սկսել է արձագանքել բժիշկներին

Ըստ թեմայի

Նավալնու ախտանշանները բոլորովին նման չեն «Նովիչոկով» թունավորման նշաններին․ Ռինկ
Լուկաշենկոն հայտարարել է, որ Նավալնու մասին զրույցը գաղտնալսել են
Նավալնու վերաբերյալ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվել է
թեգերը:
Գերմանիա, Ռուսաստան, Ալեքսեյ Նավալնի

Գլխավոր թեմաներ