23:49 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Քեշչյանը պնդում է, որ իր վարորդական իրավունքը որևէ մեկը չի վերցրել, այս պահին ստուգումներ են ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ծագումով ռուս հայտնի դերասան Արարատ Քեշչյանը զրկվել է վարորդական իրավունքից։ Տեղեկությունը հայտնում է MashTelegram-ալիքը։

«Ունիվեր» սերիալի աստղին ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Մոսկվայի հյուսիսում, երբ նրա ջիպն ընթանում էր հանդիպակաց գծով։ Մինչ այդ դերասանը արագության գերազանցում էր թույլ տվել Լենինգրադսկոյե մայրուղու վրա։

Նշվում է, որ երբ Քեշչյանին կանգնեցրել են, նա «ակտիվորեն փորձել է ապացուցել իր կարևոր դիրքը», սակայն ոստիկաններն այնուամենայնիվ արձանագրություն են կազմել։ Քեշչյանին կարող են կես տարով զրկել վարորդական իրավունքից։

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հաղորդմամբ՝ դերասանը կարծում է, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կեղծել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ ցուցմունքները։

Քեշչյանը պնդում է, որ իր վարորդական իրավունքը ոչ ոք չի վերցրել։ Ներկայումս ստուգում է իրականացվում։

Արարատ Քեշչյանը հայտնի է Արթուր Միքայելյանի դերով, որը խաղում էր

«Ունիվեր» և «Ունիվեր. նոր կանգառ» սերիալներում։

Զրույց Արարատի հետ. ինչն է Հայաստանում գերել «Ունիվերի» աստղին

 

Ըստ թեմայի

ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը խախտում են ինքնամեկուսացման կանոնները
«Կարող եք հոր ու որդու դերեր մարմնավորել». Քեշյանն առեղծվածային լուսանկար է հրապարակել
Մամ, շրթունքներդ այսպես արա, նկարվում ենք. Քեշյանը հրապարակել է մոր հետ զրույցը
թեգերը:
վարորդական իրավունք, ռուս, դերասան, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Արարատ Քեշչյան

Գլխավոր թեմաներ