23:37 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
2314 0 0

Պեսկովի հայտարարությունը հնչել է Հայաստանում վերջին զարգացումների ֆոնին։ Արդեն ավելի քան 10 օր` Հայաստանի քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ իշխանություններից պահանջելով ՌԴ-ի հետ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսել։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ոչ մի երկիր շահագրգռված չէ փակ սահմանների և ավիահաղորդակցության բացակայության իրավիճակը երկարացնելու հարցում, սակայն կորոնավիրուսի համավարակը շարունակվում է։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տարածաշրջանի լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

Նշենք, որ արդեն ավելի քան 10 օր է` Հայաստանի քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իշխանություններից պահանջելով ՌԴ-ի հետ սահմանների բացման վերաբերյալ բանակցություններ սկսել։ Նրանք «Ռուսաստան եմ ուզում գնալ» կոչի ներքո ավտոերթ են իրականացրել, ինչպես նաև մի քանի բողոքի ցույց՝ կառավարության և Ազգային ժողովի շենքերի դիմաց։

Ակցիայի մասնակիցներն աշխատանքային միգրանտներ են, ինչպես նաև ռուսաստանցի հայերի ընտանիքի անդամներ, որոնք եկել են Հայաստան և համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ։

«Շատ դեպքերում, որքան գիտեմ, ռուսական կողմը պատրաստ է վերականգնել ավիահաղորդակցությունը, ուղիղ հաղորդակցությունը, բայց որոշ երկրներ առայժմ իրենք պատրաստ չեն և համարում են, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը դեռևս գերազանցում է թույլատրելի նորմերը։ Որոշ երկրներ էլ մեր տեսանկյունից են ռիսկի խմբում են։ Ոչ ոք շահարգրգռված չէ, որ այս իրավիճակը երկարացվի, բայց համավարակը, ցավոք, շարունակում է քայլել մեր մոլորակով, համավարակն ավարտված չէ»,-ասել է Պեսկովը։

Չնայած տնտեսական վատ հետևանքներին, բոլոր քայլերը բխում են Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունից, իսկ ներկա պահին կորոնավիուրասային իրավիճակը մտահոգիչ է։

Վերացվում են Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել սահմանների բացումը՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը:  Նա դիմել էր Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ`նշելով, որ կառավարության նիստի ժամանակ հայտարարվել է ԵԱՏՄ տարածքում ավիահաղորդակցության վերականգնման հարցի քննարկման մասին։

«Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը։ Բոլոր հարցերի հստակեցման արդյունքում էլ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն»,-նշել է նա:

Գևորգյանը նաև շեշտել է, որ ՀՀ կառավարությունն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Դրանք կիրառել և հիմա էլ դեռ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ հաշվի առնելով Հայաստանի համաճարակային իրավիճակը:

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցություն դեռևս չի գործում, սակայն չարտերային թռիչքներ իրականացվում են: Վրաստանի տարածքով և դեպի Վրաստան ցամաքային փոխադրումներ չեն իրականացվում․պատճառներից մեկն այն է, որ այդ երկիրը պատրաստվում է հոկտեմբերի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների։

Ըստ թեմայի

Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում
Եվս 364 քաղաքացի Հայաստանից վերադարձել են Ռուսաստան. դեսպանատուն
Ռուսաստանն օգնում է հարևաններին Covid-19-ի դեմ պայքարում. ինչ է ստացել Հայաստանը
թեգերը:
Դմիտրի Պեսկով, կորոնավիրուս, Սահման, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ