12:23 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
215 0 0

Անաստասիայի և Տիմատիի հարաբերությունները տևեցին մոտ վեց տարի։ Այս ընթացքում նրանք ունեցան մեկ որդի։ Ռեշետովան խոստացել է պահպանել ընկերական հարաբերությունները նախկին ամուսնու հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Ռեփեր Տիմատին և մոդել Անաստասիա Ռեշետովան բաժանվել են։ Տեղեկությունը Instagram-ի իր էջում հայտնել է Անաստասիան, սակայն չի նշել պատճառը։

«Այս տարին շատ զույգերի  համար միության ամրությունը ստուգելու առիթ դարձավ, մեր միությունն այն չհաղթահարեց։ Մենք այլևս միասին չենք ապրում։ Վեց հիանալի տարիներ մեր հանդիպման առաջին պահից մինչև այս ամառ։ Կյանքում հավերժ ոչինչ չկա, և ամեն ինչ ավարտվում է մի օր»,–գրել է մոդելը։

View this post on Instagram

A post shared by Reshetova Anastasia (@volkonskaya.reshetova) on

Զույգը ունի մեկ որդի` Ռամտիրը։ Անաստասիան խոստացել է ընկերական հարաբերություններ պահել նախկին ամուսնու հետ, որպեսզի իրենց երեխան չտուժի։

«Ես չգիտեմ, թե հետո ինչ լինի, բայց այս պահին ուզում եմ իմ ամբողջ էներգիան այլ հունով ուղղել։ Ես հավատում եմ, որ կհաջողվի մեր հարաբերությունները վերածել իդեալական ծնողական տանդեմի հանուն Ռամտիրի։ Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար, սիրո ու աջակցության համար։ Նրա համար, որ 18-ամյա աղջնակից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսին հիմա եմ։ Ներիր անցյալի համար։ Ես խոստանում եմ մեր որդուն դաստիարակել հոր հանդեպ սիրո պայմաններում»,- գրել է նա։

24-ամյա Անաստասիա Ռեշետովայի և 37-ամյա Տիմատիի բաժանման մասին լուրերը սկսեցին պտտվել մոտ մեկ ամիս առաջ, երբ զույգը նախընտրել էր առանձին հանգստանալ: Տիմատին Հունաստանում իր հանգիստն էր վայելում իր մոր և դստեր ՝ Ալիսայի հետ, որը ծնվել է նախորդ ամուսնությունից, Ռեշետովան Ռատմիրի հետ մեկնել էր Ֆրանսիա՝ հոր մոտ։

Զույգը հանդիպել է 2015 թվականին, ամուսնացել` 2019-ին։ Տիմատին նախկինում հանդիպում էր Ալյոնա Շիշկովայի հետ, նրանք ունեն վեցամյա դուստր` Ալիսան:

 

թեգերը:
ամուսնալուծություն, Կին, Տիմատի

Գլխավոր թեմաներ