10:49 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
120501

ՌԴ դիվանագիտական առաքելությունում ընդգծել են, որ սահմանափակումները կիրառվել էին միայն մեկ նպատակով` վտանգավոր հիվանդության տարածումը կանխելու։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը, որը կապված էր Ռուսաստանի Դաշնություն ՀՀ քաղաքացիների մուտքի հետ։

Միքայել Մելքումյանը ՌԴ մեկնել ցանկացող հայերի հարցով դիմել է Լեոնիդ Կալաշնիկովին

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմել էր ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին` խնդրելով օգնել Ռուսաստան մեկնելու և ընտանիքի հետ վերամիավորվելու ցանություն ունեցող հայերին։ Ըստ նրա` հազարավոր հայեր չեն կարողանում Ռուսաստան մեկնել և վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

Թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է Ռուսաստանի դեսպանատուն և պատասխան ստացել։

Ընտանիքների վերամիավորում

Դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունում նշել են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 16-ին որոշում էր կայացրել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամանակավորապես սահմանափակել մուտքը ՌԴ։

«ՌԴ կառավարության կարգադրության համաձայն` Ռուսաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումն ուժի մեջ է մինչ օրս։ Այնուամենայնիվ, կցանկանայինք ընդգծել, որ օտարերկրյա բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմքերի առկայության պարագայում, որոնք նախևառաջ պայմանավորված են մարդասիրական գործոններով», – ասվում է դեսպանատան մեկնաբանության մեջ։

Այսպես, Ռուսաստան կարող են մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք հանդիսանում են ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամներ (ամուսին, ծնող, երեխա)։

Թույլատրված է նաև այն անձանց մուտը, որոնք Ռուսաստանում կեցության գործող թույլտվություն ունեն կամ նրանց, ովքեր ռուսական բուժհաստատություններ բուժման են մեկնում։

«Ուզում եմ Ռուսաստան գնալ». ակցիան շարունակվում է, բայց կոչ են անում չքաղաքականացնել այն

Բացի այդ, մուտք գործել կարող են այն քաղաքացիները, որոնք ժամանում են հիվանդ հարազատին (ամուսին, ծնող, երեխա, որդեգրող, որդեգրած) խնամելու համար, հանդիսանում են խնամակալ և հոգեբարձու։

«Այդպիսով, ինչպես տեսնում ենք, Ռուսաստան մուտքը ընտանիքի վերամիավորման նպատակներով և մի շարք այլ մարդասիրական դեպքերում թույլատրվում է», – ընդգծված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային միգրանտներ

Աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով այժմ Ռուսաստան կարող են մուտք գործել միայն այն քաղաքացիները, որոնք մասնակցում են գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից (որի տնօրինության ներքո է այդ սարքավորման պատվիրատուն) ՌԴ ԱԴԾ և ՌԴ ՆԳՆ ուղարկած ցանկում նշված արտասահմանյան արտադրության սարքավորումների կարգավորմանը և տեխսպասարկմանը։

Բացի այդ, թույլատրվում է նաև ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքը:

Ինչպես նշել են դասպանատանը, հասկանալու համար, թե որքան դժվար է Ռուսաստան մուտք գործել, կարող եք նայել թվերին, որոնք բավական խոսուն են։ Ապրիլի 27-ից, երբ իրականացվեց առաջին հատուկ չվերթը, Ռուսաստան մուտք գործեց շուրջ 9 հազար մարդ, որոնցից մոտ 30%–ը` ՀՀ քաղաքացի։

«Հերթական անգամ կցանկանայինք ընդգծել. բոլոր սահմանափակումները կիրառվել էին մեկ նպատակով` կանխելու վտանգավոր հիվանդության տարածումը, առավելագույնս ապահովելու քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը», – ասվում է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։

Նշվում է, որ համաճարակային իրավիճակի կարգավորմանը զուգընթաց` սահմանափակումներն աստիճանաբար հանվում են։

Եվս 200 մարդ Երևանից ու Գյումրիից Ռուսաստան են մեկնել

«Կգա ժամանակը, և լիարժեք կվերականգնվի նաև ավիահաղորդակցությունը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հույս ունենք, որ երկար չենք սպասի», – ասացին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրումներ դեռ չեն գործում, իրականացվում են միայն հատուկ չարտերային չվերթեր։ Վրաստան և Վրաստանի տարածքով ցամաքային փոխադրումներ դեռ չեն իրականացվում։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս է, որ Ռուսաստանը կարող է Վրաստանով ապահովել իր քաղաքացիների ելքը, իսկ ՀՀ–ն` ոչ
Հայաստանն ու Ռուսաստանը սերտացնում են կապերը
Եվս 364 քաղաքացի Հայաստանից վերադարձել են Ռուսաստան. դեսպանատուն
թեգերը:
դեսպանատուն, Միքայել Մելքումյան, Ռուսաստան, ռուս, ընտանիք

Գլխավոր թեմաներ