03:35 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (894)
54210

«Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիրը նշում է, որ իր ամուսինը` Տիգրան Քեոսայանը, որը նույնպես պատվաստվել էր, կողմնակի բարդություններ չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում մանրամասնորեն պատմել է այն ախտանշանների մասին, որոնք հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո։

Սիմոնյանի խոսքով՝ պատվաստումից հետո ջերմությունն է բարձրացել իր բոլոր հետևանքներով՝ ցավեր, տհաճ զգացողություն, ծանրության զգացում գլխում: Նա նշում է՝ բժիշկները նախազգուշացրել էին, թե կարող է այդպես լինել: Այսօր նա արդեն ջերմություն չունի:

«Բժիշկներն ասում են, որ պատվաստված մարդը չի կարող վարակել ուրիշներին, քանի որ պատվաստանյութը չի պարունակում կենդանի վիրուս», - գրել է նա։

Սիմոնյանն ընդգծել է՝ ինքը չգիտի, թե որոնք են այս պատվաստանյութի հեռավոր «կողմնակի ազդեցությունները», և արդյոք դրանք գոյություն ունեն: Նա նաև գաղափար չունի, թե ինչ կարող է լինել կորոնավիրուսի հետևանքով երկարաժամկետ հեռանկարում:

Կորոնավիրուսն ամենասարսափելին չէ․ Մալիշևան ներկայացրել է մահացու հիվանդությունների հնգյակը

Սիմոնյանը ձեռնպահ է մնում խորհուրդներ տալուց, քանի որ պատվաստումը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է:

Վերջում «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիրը նշում է, որ իր ամուսինը`Տիգրան Քեոսայանը, որը նույնպես պատվաստվել էր, կողմնակի բարդություններ չի ունեցել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս մեդիաաշխատակիցների մի խումբ կամավոր փորձարկել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը։ Նրանց թվում են Մարգարիտա Սիմոնյանը, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը փորձարկել էին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Վլադիմիր Պուտինի դուստրը։

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (894)

Ըստ թեմայի

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին
Մարգարիտա Սիմոնյանը պատմել և ցուցադրել է, թե ինչպես է առանց տանջվելու 17 կգ նիհարել
Մարգարիտա Սիմոնյանը 2 հարցի է պատասխանել` խոսո՞ւմ է հայերեն, ո՞րն է նրա հայրենիքը
թեգերը:
Ռուսաստան, կորոնավիրուս, պատվաստանյութ, պատվաստումներ, Մարգարիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ