18:31 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
152 0 0

Կորոլյովան հանգստից վերադառնալուց հետո պարզել էր, որ անհետացել են իր թանկարժեք իրերը, մեծ գումար, իսկ ամուսինը դավաճանել է իրեն: Սակայն, պարզվում է, որ ամուսնու արկածներն այդքանով չեն սահմանափակվում:

Երևան, 13 սեպտեմբերի - Sputnik. Աղջիկներից մեկը, որը երեկույթ էր կազմակերպել հայտնի ռուս երգիչ, դերասան և բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոյի (Տարզան, նրան ավելի հաճախ ճանաչում են կնոջ ՝ ՌԴ վաստակավոր արտիստ, երգչուհի Նատաշա Կորոլյովայի շնորհիվ) հետ, պարզվում է՝ նրանից երեխա է սպասում: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տարզանը վատնել է կնոջ ունեցած մեծ գումարն ու թանկարժեք իրերը։

«Քանի դեռ կինը հանգստանում էր հարավում, երկրի գլխավոր մերկապարողը զվարճանում էր երկու երիտասարդ աղջիկների հետ։ Եռյակի կազմակերպած խնջույքից հետո անհետացել են 5 մլն ռուբլի և 3 հազար եվրո արժողությամբ ոսկյա զարդերը»,- հաղորդել Էր Տելեգրամի «112» ալիքը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сергей Глушко(Тарзан) (@tarzan___official)

Նշվում էր, որ այդ մասին Կորոլյովան իմացել է, երբ վերադարձել է արձակուրդից։ Ավելին՝ նա ճնշում է գործադրել ամուսնուն վրա, և վերջինս խոստովանել է բոլոր մեղքերը. աստղային զույգն արդեն դիմել է իրավապահներին:

Պարզվել է, որ 23-ամյա Անաստասիա Շ.-ն ոչ միայն 5,2 միլիոն ռուբլին է «ցրել» Տարզանից, այլև խանդից գողացել է թանկարժեք իրերը։ Աղջիկը խոստովանել է, որ արդեն խոսել է փաստաբանի հետ։

Ավելի վաղ Տարզանը հայտարարել էր, որ իր մասնագիտությամբ աշխատանք է գտել և լուսանկար հրապարակել։

«Սեռական գործերից գլուխ հանում եմ»,- գրել էր նա լուսանկարին կից, որտեղ ներկայացել էր մաքրուհու կերպարով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сергей Глушко(Тарзан) (@tarzan___official)

Ըստ թեմայի

Տարզանը դավաճանել է Կորոլյովային, նաև «քամուն տվել» կնոջ զարդերն ու մեծ գումարը
Անաստասիա Զավորոտնյուկն ապաքինվում է․Նատաշա Կորոլյովա
Սա խեղկատակություն է, Եֆրեմովի տեղը բանտն է․ երգչուհի Նարգիզը զայրացել է
թեգերը:
հղի, երեխա, գողություն, երգչուհի, ռուս

Գլխավոր թեմաներ