10:23 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Ալտշտեյնն ընդգծել է, որ պատվաստված մարդիկ պետք է խստորեն հետևեն բոլոր հակահամաճարակային կանոններին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ Բացառված չէ, որ կորոնավիրուս տարած և առողջացած մարդը վիրուսը փոխանցի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Անատոլի Ալտշտեյնը։

Նրա խոսքով` առողջացած մարդը հիվանդությունից հետո առնվազն երկու շաբաթվա ընթացքում դեռ վարակ է տարածում։
«Հիմա մենք դեռ հաստատ չգիտենք, թե մարդը քանի օր է շարունակում վարակ տարածել։ Որպես կանոն՝ երկու շաբաթ, մեծամասամբ ոչ ավելի։ Բայց կարող են բացառություններ լինել։ Հիվանդացած ու առողջացած մարդուց վարակվելը միանգամայն իրատեսական է»,-ասել է Ալտշտայնը։

Նա նաև նշել է, որ պատվաստումը կրկնակի վարակման և վիրուսակիր լինելու դեմ երաշխիք լինել չի կարող։ Ալտշտայնն ընդգծել է, որ պատվաստված մարդիկ պետք է խստորեն հետևեն բոլոր հակահամաճարակային կանոններին։ Պատվաստումը միայն ավելացնում է վստահությունը, որ նրանք չեն հիվանդանա։

Եվրոպայում COVID-19-ից մահացությունը կավելանա․ ԱՀԿ-ի կանխատեսումները

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք է գրանցվել
150 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 46 119
«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է». Մարուքյանը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների ասածները
թեգերը:
պատվաստումներ, համավարակ, բժիշկ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ