20:43 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
243 0 0

Լուրերն այն մասին, որ 75-ամյա Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը որդի են ունեցել, շրջանառվում էին անցած տարվա դեկտեմբերից։ Այժմ արտիստն ինքն է հաստատել տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ծննդյան օրը որոշել է երկրպագուներին նվեր անել. նա առաջին անգամ ցույց է տվել որդուն։

Արտիստն Instagram–ի իր էջում որդու հետ հուզիչ լուսանկար է հրապարակել։ «Ահա և նա` Վահան Եվգենիի Պետրոսյանը», – լուսանկարին կից գրել է հումորիստը։

View this post on Instagram

А вот и он - Ваган Евгеньевич Петросян!

A post shared by Евгений Петросян (@petrosyanevgeny) on

Նա որդուն Վահան է կոչել հոր` Վահան Պետրոսյանի պատվին։  Վահանը հումորիստի երկրորդ երեխան է, նա նաև 51 տարեկան դուստր ունի` Վիկտորինան։

Լուրերն այն մասին, որ 75-ամյա Պետրոսյանն ու նրա 31 տարեկան կինը` Տատյանա Բրուխունովան, որդի են ունեցել, հայտնվել էին դեռ անցած տարվա դեկտեմբերին։ Հայտնում էին, որ իբրև ամուսինների համար երեխային Դուբայում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Զույգը երկար ժամանակ ոչ մի կերպ չէր մեկնաբանում այս տեղեկությունները։

Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիի իր 2 բնակարանները. հարևանները պատմել են, թե ինչու

Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ 33 տարի Պետրոսյանն ամուսնացած է եղել իր գործընկեր Ելենա Ստեպանենկոյի հետ։

Ըստ թեմայի

Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին
Երիտասարդացած Եվգենի Պետրոսյանը կնոջ հետ հանգստանում է Սոչիում. լուսանկարներ
«Ցուրտ է, իսկ ջուրը` կեղտոտ»․ Եվգենի Պետրոսյանի կինը զայրացրել է հետևորդներին
թեգերը:
Տատյանա Բրուխունովա, որդի, Եվգենի Պետրոսյան

Գլխավոր թեմաներ